Tuesday, October 24, 2017

Ընթերցողի հրճվանք

IMG_20171012_111424
Մենք` հեքիաթասացներս` Գոհար Արղությանս և Մարիամ Հովհաննիսյանը, գնացել էինք Քոլեջ` 5 տարեկաններին հեքիաթ պատմելու։ Մենք նրանց մեջ պետք է արթնացնեինք փոքրուց գիրք կարդալու ցանկությունը, և նրանք պետք է տեսնեին, թե ինչպես ենք մենքգիրք կարդում իրենց համար։ Մենք նրանց պատմում էինք «Պապն ու շաղգամը» հեքիաթը։Նրանք ուշադիր լսում էին մեզ և պատասխանում մեր հարցերին։ Նրանք այնքան էին հրճվել մեր կարդացածից, որ հեքիաթի ուղղությունը փոխեցինք Ռոդարի, մենք այնքան հրճվեցինք, որ սկսեցինք լուծել մաթեմատիկական խնդիր, թե քանի հոգի էր քաշում շաղգամը: Այնուհետև սկսեցինք ուսումնասիրել մկնիկի կերպարը, թե նա ինչպես կարողացավ իր փոքրությամբ քաշել և հանել շաղգամը: Նրանց շատ դուր եկավ այն, որ մենք նույնպես հրճվում էինք նրանց հետ: Երեխաների ոգևորությունը այնքան մեծ էր, որ անգամ նրանցխնդրանքով տիկին Մարին նրանց համար պատմեց «Գնդլիկ բոքոնիկը»։ Նրանքցանկացան, որ մենք նրանց էլի հյուր գնանք ավելի հետաքրքիր հեքիաթներով։Վերջում որոշեցինք երգել անտիվիրուս Կոմիտաս։ Երգեցինք «Արև, արև, եկ, եկ»,«Կաքավի» և այլ Կոմիտասյան երգեր ։ Նրանք շատ ոգևորված էին։ Շատհետաքրքրությամբ լսում էին մեզ։ Նրանց ուրախությունը մեզ տեղափոխեց մանկություն և մենք հասկացանք, որ մանկությունը ամենալավ ժամանակաշրջանն է մեր կյանքում: Մենք նույնպես շատ ուրախ էինք, որ կարողացանք նրանց երջանկացնել և սովորեցնել մի քանի հեքիաթ: Դե ինչ, սպասեք հաջորդ հեքիաթասացներին:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...