Wednesday, October 11, 2017

Աշխարհագրություն

Դասի հղումը
Այլ հղումներ 1 2










  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 
Քանի որ հին ժամանակներում երկրներում չէին կազմակերպվում ժամանակակից պատկե- րացմամբ մարդահամարներ, ուստի աշխարհի բնակչության մոտավոր թիվը գնահատելու համար հիմք էին ընդունվում կողմնակի տվյալներ (հարկատուների, զորքերի թիվը): Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախկինում երկրագնդի բնակչության թիվն աճել է շատ դանդաղ: Այն արագացել է հասարակության զարգացմանը համընթաց: Եթե երկու հազար տարի առաջ երկրագնդի վրա ապրում էր մոտավորապես 230 մլն մարդ, ապա այժմ աշխարհի բնակչության թիվն անցնում է 7 մլրդ-ից։ Հին դարերում երկրագնդի բնակ- չությունը մեկ տարվա ընթացքում աճել է մի քանի հարյուր հազարով, XVIII–XIX դարերում՝ 5-10 մլն-ով, իսկ ներկայումս՝ շուրջ 80-85 մլն-ով։ Այսինքն` մեծանում է ոչ միայն աշխարհի բնակչության թիվը, այլ նաև յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թիվը` բնակչության հավելաճը:

  1. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:   
Աշխարհի և առանձին երկրների բնակչության ճիշտ թիվն իմանալը ճանաչողական ու գործնական մեծ նշանակություն ունի։ Այդ թվով են պայմանավորված երկրի տնտեսական հզորությունը, նյութական բարիքների արտադրության և սպառման ծավալները, աշխա- տանքային ռեսուրսների թվաքանակը, զինվորական ներուժի մեծությունը: Երկրի և առանձին բնակավայրերի բնակչության ճիշտ թիվն ու կազմն իմանալը կարևոր է մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, սպասարկման տարբեր ձեռնարկություններ հիմնելու համար:

  1. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:
Վերջին տասնամյակներին բնակչության թիվն ամենարագորեն աճել է Աֆրիկա աշխարհամասում: Այսպես, եթե հարյուր տարի առաջ Աֆրիկայում էր ապրում աշխարհի յուրաքանչյուր 13 բնակչից մեկը, ապա ներկայումս` յուրա- քանչյուր 7-ից մեկը: Բնակչության թիվն արագ է աճում նաև Հարավային Ամերիկայում և Ասիայում: Ներկայումս Ասիայում ապրում է աշխարհի բնակչության մոտ 60%-ը: Բնակչության թիվը շատ դանդաղ է աճում Եվրոպայում, որի հետևանքով ոչ միայն չի աճում, այլ նաև նվազում է նրա բաժինը աշխարհի բնակչության թվում: Այսպես, եթե հարյուր տարի առաջ Եվրոպայում ապրում էր աշխարհի բնակչության մոտ 25%-ը, ապա ներկայումս` 10%-ը: Ինչպես երևում է վերը նշված տվյալներից, բնակչության թիվը հատկապես արագ է աճում աշխարհի առավել աղքատ և տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններում և երկրներում: Այս տարածաշրջանների և երկրների հաշվին աշխարհի բնակչության աճի արագացումը մեր ժամանակաշրջանի ամենալուրջ հիմնախնդիրներից է: 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...