Պատրաստման եղանակ
- Դդումը մաքրում ենք, սերմերը հեռացնում, խորանարդաձև կտրատում: Սոխը
- մանր կտրատում ենք: Սնկերը 200 մլ ջրում 30 րոպե եփում ենք: Դդումն ու սոխը
- լցնում ենք թավայի մեջ, ավելացնում ձիթայուղն ու մոտ 5 րոպե թեթևակի տապակում:
- Եփված սնկերը ջրից հանում ենք: Սնկերի ջրի վրա գոլ ջուր ենք ավելացնում
- (ընդհանուր պետք է 200 մլ կազմի), բանջարեղենը լցնում ենք մեջը ու մոտ 5-7 րոպե
- խաշում: Խաշած բանջարեղենն արգանակի հետ լցնում ենք բլենդերի մեջ, աղ
- ավելացնում ու տրորելով խյուս դարձնում: Սնկերը լցնում ենք թավայի մեջ և
- ձիթայուղով արագ տապակում:Ապուրը բլենդերից լցնում ենք ափսեի մեջ,
- ավելացնում դդմի բոված սերմերը, սնկերը, վրայից՝ թավայի
- միջի բուրավետ յուղը: Մատուցում ենք չորահացի հետ:
No comments:
Post a Comment