Պատրաստման եղանակ
- Դդումը կեղևազրկում ենք, մանր կտորների բաժանում և կարագով տապակում: 3-4 րոպե անց ցանում ենք շաքարավազն ու կրկին դդումը տապակում:Խմորիչը լցնում ենք քիչ քանակությամբ տաք ջրի մեջ, ավելացնում աղն ու շաքարավազը: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք տաք ջուրը, հալեցրած կարագն ու 1 ճ/գդ ալյուրը: Խառնում ենք և արագ խմոր հունցում: Երկու զանգվածքները միացնում ենք, ալյուր ավելացնում և լավ խառնում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և թողնում մի քիչ հանգստանա: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթը, ձվերը, կարագը, դդումը, շաքարավազը և լավ խառնում ենք: Զանգվածը կամաց կամաց լցնում ենք խմորի մեջ, խառնում և ըստ անհաժեշտության ալյուր լցնում: Փափուկ խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և թողնում ենք մի քիչ հանգստանա: Խմորը մանր կտորների ենք բաժանում: Այնուհետև ձեռքերով գնդում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Վրան հարած ձու ենք քսում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:
No comments:
Post a Comment