Thursday, February 8, 2018

Հետազոտական աշխատանք․ Վահան Տերյան


Արդյո՞ք հիմա կարդում են Տերյան։ Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կարդում։ Բոլորը մտածում են, թե դա հետամնացություն է։ Բոլոր մարդիկ, ովքեր այդպես են մտածում, շատ սխալ են և նրանք չեն հասկանում Տերյանի կամ այլ բանաստեղծների ուժը։ Արդյո՞ք մարդիկ սիրո խոստովանություն են անում տերյանական քառյակներով։ Իհարկե, ոչ։ Իսկ ինչու՞։ Ես չեմ կարողանում հասկանալ դա։ Տերյանը շատ գեղեցիկ սիրային բանաստեղություններ ունի, որոնցով մարդիկ կարող են սիրո խոստովանություն անել, բայց երևի շա՜տ քչերն են այդպես անում, ովքեր սիրում և գնահատում են Տերյանին։ Ես շատ եմ սիրում Տերյան և կուզեի, որ մարդիկ այդպես չմտածեն։ Ես հարցրեցի տարբեր մարդկանց, բայց նրանք ասացին նույնը, ինչ ես։ Հիմա մարդիկ ավելի շատ գերադասում են գումար կամ գումարով գնված ցանկացած իր։ Բայց նրանք չեն հասկանում, որ այդպես կործանում են հայ գրականությունը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...