Գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:
Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն): Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն: Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:

Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ:
No comments:
Post a Comment