Monday, April 16, 2018

Հետաքրքիր փաստեր սկյուռիկների մասին


Հայտնի է այս կրծողների մոտ 50 տեսակ, որոնք բնակվում են Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի անտառներում: Սկյուռները շատ ճկուն են: Նրանք արագ ու սահուն կարողանում են բարձրանալ ծառերի վրա և բույն պատրաստել այնտեղ: Սկյուռներն էլ կատվի նման կարող են թռչել 50 հարկանի շենքից և չվնասվել: Գաղտնիքը պոչի մեջ է. այդպիսի դեպքերում այն ծառայում է իբրև պառաշյուտ: Նրանք նաև հրաշալի լողորդներ են, բայց պոչը ոմի դեպքում չպետք է թռջվի, թե չե սկյուռիկին կքաշի ներքև:
Սկյուռները խուսափում են նաև շոգից և թաքնվում փչակում, քնում են այնտեղ և ուժեր հավաքում: Նրանց շշոգ օրերին կարել է տեսնել միայն առավոտյան կամ էլ երեկոյան, երբ արևը հեռանում է:
Նրանք շատ վատ են տանում փոթորիքները ու վատ եղանակները: Սկյուռները սարսափելի մոռացկոտ են Նրանք հաճախ են մոռանում, թե որտեղ են թաքցրել ձմեռային պաարը: Սնվում են ընկույզներով, բայց նաև սերմերով, միջատներով և անգամ ոռունների ձվերով:
Սովորաբար սկյուռների ձայնը նման է դռան թակոցին, այդ ձայների միջոցով են նրանք շփվում իրար հետ, իսկ երբ սկյուռը ոգևորված է նա սուլոց է արձակում: Մարտ – ապրիլ ամիսները սկյուռների բազմացման շրջանն է: Փոքրիկ սկյուռների համար ծնողները կեր են հայթհայթում` նախ հայրը, հետո` մայրը:


Գոյություն ունի 365 տեսակի սկյուռ, որոնք բաժանված են 7 ընտանիքների: Սկյուռներն ունեն ուժեղ զարգացած հետնաթաթեր և համեմատաբար թույլ զարգացած առաջնային թաթեր:
Սկյուռների մոտ զուգավորման շրջանը սկսվում է ձմռանը: Դա այն ժամանակն է, երբ սկյուռները ամենակտիվն են:
Սկյուռները կարող են թռնել 30 մետր բարձրությունից և ոչ  մի վնասվածք չստանալ: Սա կապված է հիմանականում մարմնի յուրահատուկ կառուցվածքի և պոչի անչափ փափուկ լինելու հանգամանքի հետ:
Նորածին սկյուռը ունի 50 գրամ քաշ, երկարությունը կազմում է գրեթե մեկ դույմ: Նորածինները չունեն մազածածկույթ և ատամներ, ինչպես նաև նրանք չեն տեսնում կյանքի առաջին շաբաթների ընթացքում:
Սկյուռները հղիանում են տարեկան երկու անգամ և հետաքրքրական է այն հանգամանքը, որ նույն արուն երբեք երկրորդ անգամ չի զուգավորվում միևնույն էգի հետ:
Ամենափոքր սկյուռները աֆրիկյան գաճաճներն են, որոց երկարությունը քթից մինչև պոչը կազմում է ընդամենը 2.5 սմ:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...