Գլուխ յոթերորդ
- Ինչու Տոնինոյին տեսավ հենց Պաոլան և ոչ իր ընկերներից կամ բակի երեխաներից որևէ մեկը:
Տոնինոն մենակ էր։ Հնարավոր է, որ Պաոլոն զգաց դա և եկավ նրա հետ ընկերանալու։
- Որո՞նք են մենակության զգացումի առավելություններն ու թերությունները: Արդյո՞ք քեզ հոգեհարազատ է այդ զգացումը. ինչու:
Իմ կարծիքով մենակությունն առավելություն չունի, որովհետև ինչպես կարող ես մայնակ նստել և դա լինի հաճելի մարդու համար։
- Հիշիր քո կյանքից մի դրվագ, երբ քեզ շատ մենակ ես զգացել:
Գլուխ ութերորդ
- Ինչ կարևոր բացահայտումներ արեց Տոնինոն. ինչու՞ են դրանք կարևոր:
Նա հասկացավ, որ ամեն ինչին պիտի թեթև նայել։
- Պաոլայի խնդիրը լուծելու հատվածում հեղինակը մեզ շա՜տ կարևոր պատգամ է հղում. ո՞րն է այն:
- Ի՞նչ կարևոր հարցեր կան, որոնք դու ես ուզում լուծել, երբ մեծանաս:
Գլուխ իններորդ (վերջաբան)
- Ի՞նչ կանես առաջին, երկրորդ և երրորդ հերթին, եթե շատ հեռավոր վայրերից երկար ժամանակ հետո վերադառնաս տուն:
Երբ վերդառանամ տուն, առաջին հերթին ամենաշատը կարոտած կլինեմ ընտանիքիս անդամներին։ Հետո մեր տունը շատ կարոտած կլինեմ, իսկ երրորդը դպրոցը։
- Ի՞նչ ես կարծում, ինչ է դժվարությունը:
Ամեն մարդու համար տարբեր բան է նշանակում դժվարություն։ Երբ դու չես կարողանում մի բան անել, դա քեզ համար դժվարություն է։
- ,,Դժվարության վրայով պետք է թռչել,, — բացատրիր արտահայտությունը:
Եթե դժվարության վրայով թռչես, ամբողջ կյանքում չես պատկերացնի, թե դա ինչ է և չես կարողանա լուծել այն։
- Պատմիր մի դրվագ քո կյանքից, երբ քո կարծիքով թռել ես դժվարության վրայով:
No comments:
Post a Comment