Wednesday, May 23, 2018

Երեսնամյա պատերազմ


Երեսնամյա պատերազմ

Երեսնամյա պատերազմ (1618 - 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի: Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները։ Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև։
Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած պատերազմող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, ինչը պատճառ հանդիսացավ խաղաղ բնակչության թալանի և ահաբեկման։
Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան հաշտության պայմանագրի մի մասն էին: Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։



Պատերազմի մասնակիցներ

Գուստավ II

Գուստավ II Ադոլֆ, թագավոր 1611-ից, Վասա դինաստիայից, նշանավոր զորավար։
Գահակալության սկզբում զիջումներ է արել հօգուտ ազնվականության, հովանավորել արդյունաբերության զարգացումը։ Երկրի արտաքին քաղաքականությունը նպատակամղել է Բալթիկ ծովում շվեդական տիրապետություն հաստատելուն։ Միապետական կարգերը ամրապնդելու համար կատարել է բարեփոխումներ։ Ավարտել է Դանիայի դեմ հոր՝ Կառլոս IX-ի սկսած պատերազմը (1611—1613)։ 1617-ին Ռուսաստանի հետ կնքել է Շվեդիայի համար ձեռնտու Ստոլբովյան հաշտության պայմանագիրը։ 1630-ից հակահաբսբուրգյան կոալիցիայի կազմում մասնակցել է Երեսնամյա պատերազմին (1618—1648)։

Հակոբ Ա

Հակոբ Ա, Անգլիայի թագավոր 1603 թվականից։ Ստյուարտների դինաստիայից։ Շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի որդին։ Գահ է բարձրացել Եղիսաբեթ Թյուդորի մահից հետո։ Վարել է բացարձակապետական քաղաքականություն։ Կրոնական անհանդուրժողություն է ցուցաբերել պուրիտանության նկատմամբ, մտցրել նոր հարկեր ու պարտադիր փոխառություններ, անկանոն հրավիրել պառլամենտները։ Մերձեցել է Անգլիայի ծովային և գաղութային առևտրի գլխավոր մրցակից կաթոլիկական Իսպանիայի հետ։ Հակոբ Ա-ի քաղաքականությունն ավելի է սրել հակասությունները զարգացող բուրժուազիայի ու նոր ազնվականության և բացարձակապետության միջև։ Կ. Մարքսը Հակոբ Ա-ի կառավարման ժամանակաշրջանը բնութագրել է որպես 17-րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխության «նախաբան»։

Իմ կարծիքով․․․

Այս պատերազմը շատ դաժան էր։ Այն ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրով։ Պատերազմի ժամանակ շատ  վատ բաներ են տեղի ունեցել։ Օրինակ՝ շատ տարածքներ սնանկացել են, զոհվել են շատ զինվորներ։ Պատերազմը նաև խլել է տարբեր ազգերի շատ մարդկանց կյանքեր, որը շատ վատ է։ Իմ կարծիքով այս պատերազմը շատ վնասներ է հասցրել ամբողջ Եվրոպային, բոլոր կողմերից։

Աղբյուրներ՝

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...