Wednesday, May 9, 2018

«Կանաչ առավոտը»

Առաջին կտոր
… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը…— նկարագրիր մթնող երկինք:
Այս տեսարանը շատ գեղեցիկ կլինի։ Երկինքը սկսում է մթնել և այնտեղ քիչ-քիչ հայտնվում են աստղերն ու լուսինը։
Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում: 
Իմ կարծիքով ծառն այս աշխարհում ամենապետքական բանն է, որովհետև ծառն է մեզ մաքուր օդ տալիս։ Ծառազուրկ վայրերում  ես չեմ կարողանում շնչել, որովհետև օդը ծանր է։ Բացի դրանից, ինձ համար տհաճ է առանց ծառ վայրերը։ Իսկ փարթամ բնության գրկում ես ինձ զգում եմ, որպես ազատ մարդ, եվ վայելում է իր մաքուր օդը։
Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամունք (ընտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):
  • Ծառի պաշտամունքը հին աշխարհում:

  • Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
  • Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:
  • Սրբացված ծառեր:
Երկրորդ կտոր
  • Բացատրել բառերը — նոսր-Ցանցառ, արգավանդ-պտղաբեր, ումպ-կում, այլասերվել-անբարոյանալ, ամայի-անբնակ, ընկճվել-հուսահատվել, արևախանձ-այրված, կիսանիրհ-կիսանինջ, պատիճ-պատյան, քունք-հոնք, կենարար-փրկարար, կոհակ-մեծ ալիք, 
  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…
Նա ասում է, որ պետք չէ հետ նայես։ Եթե հետ նայես կհուսահատվես, միտքդ կփոխես։ Եթե ինչ-որ բան ես անում, ուրեմն պիտի առանց հետ նայելու անես դա։

  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:
Նա շատ ուրախ էր, որ իր գործը մինչև վերջ կատարեց։

  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:
Նա չէր ընկճվում և հավատում էր ամեն ինչին։

  • Ստեղծագործական աշխատանք — Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …
Ոչ մի բան չի տրվում մարդուն։ Պիտի ձեռք բերես այն։ Երբ մարդը ծնվում է, նա այդ օրվանից պիտի ամեն ինչ ձեռք բերի։ Օրինակ՝ եթե մարդ չի աշխատում, ինչպես կարող է ունենալ լավ կյանք կամ ինչպես կարող է գումարը հենց այնպես թակի իր դուռը։ Բայց այս խոսքը չի վերաբերվում միայն աշխատանքին։ Օրինակ՝ մեկը եթե չսովորի, ինչպես կարող է խելացի լինել։ Ամեն ինչ իրար կապված է։ Եթե ամենաառաջին բանը ստացվում է, հետո մյուսն էլ կստացվի, բայց եթե ինչ-որ մի բանում թերանաս, արածդ կփչանա։ Եթե ամեն ինչ տրվեր մարդկանց, նրանք կլինեին ծույլ և անբան և չէին ուզենա ինչ-որ բան ձեռք բերել, որովհետև ամեն ինչ ունեն։ Բայց այդպես չի կարող պատահել, որովհետև ամենահասարակ բանից սկսած պետք է ձեռք բերել։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...