Wednesday, May 9, 2018

Ծառապաշտություն

Image result for Õ®Õ¡Õ¼Ծառապաշտությունը բնապաշտական-ոգեխոսական հավատալիք է։ Տոհմային  ժամանակներից տարածված է եղել բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների մեջ։ Բարդին, եղևնին, կաղնին, ձիթենին, մայրին, սոսին և այլ ծառեր համարվել են ոգիների բնակարան, աստվածների ժամադրավայր։

Ծառապաշտությունը Հին Հունաստանում

Հին հույները հավատում էին, որ ծառերի ոգիները՝ պատգամախոս դրուիդներն ու դրուիդուհիները, հովանավորում են ծառեր աճեցնող ու խնամող մարդկանց։ Նրանց պատկերացմամբ Զևսի հնագույն տաճարը եղել է Եպիրոս նահանգի Դոդոնյան անտառի հսկա կաղնին։ Հավատացյալներն ունկնդրելով Դոդոնյան կաղնու սաղարթների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների «կամքով» արել են զանազան գուշակություններ։ Հին հույները սոսի ծառը նվիրաբերել են Ապոլլոնին, լատինացիք՝ Պահապան ոգուն, իսկ ծննդյան օրերին մերձավորները միմյանց նվիրել են սոսու ճյուղերից հյուսված պսակներ։

Ծառապաշտությունը Հին Հայաստանում

Ծառապաշտությունը կարևոր տեղ է գրավել նաև հին հայոց կրոնում։ Հավիտենական սրբության, օրհնության և անմեղության խորհրդանիշ «Կենաց ծառի» պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղ ժամանակներից։ Սոսիի պաշտամունքի գլխավոր տաճարատեղին եղել է Արմավիր մայրաքաղաքը։ Ըստ հայ ավանդական պատմության՝ Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրել է նաև Սոսի նվիրական անունը, որովհետև հայրը՝ Արա Արայանը, նրան նվիրել էր Արմավիրի Սոսի տաճարին։

Սուսի անունով տաճարները գոյություն են ունեցել Ուրարտու պետության ժամանակ։ Իսկ Էրեբունի քաղաքատեղում պեղվել է Սուսի անունը կրող տաճար՝ զարդարված սրբազան ծառերի որմնանկարներով, ծառերի մոտ կատարվող զոհաբերությունների տեսարաններով։ Արմավիրը բոլորված է եղել ձեռատունկ սոսիներով, որոնց սաղարթների սոսափյունից և ճյուղերի շարժումներից հին հույների նման գուշակություններ են արել հեթանոս հայերը։

Ծառապաշտությունը, որոշ ձևափոխություններով, գոյատևել է քրիստոնեության ժամանակ։ Ամանորի և Ծաղկազարդի տոներին հայերն իրենց տները, անգամ եկեղեցիները զարդարել են ծառերի դալար ճյուղերով։ Ներսես Շնորհալին վկայում է, որ Սամոսատա քաղաքի հայ աղանդավորների՝ արևորդիների մեջ XII դ. պահպանվում էր բարդի ծառի հնավանդ պաշտամունքը։

Ծառապաշտությունն այժմ

Ծառապաշտությունը տակավին դրսևորվում է մեր օրերում, հավատացյալները «սրբազան» ծառը զարդարում են ժապավեններով, տիկնիկներով, այլ զոհանվերներով, աղոթում են նրա մոտ, զոհում կենդանիներ, շուրջը պտտվելով՝ ապաքինում աղերսում։ Ծառապաշտության վերապրուկ է նաև տարեմուտի տոնին տները դալար ծառերով զարդարելու սովորույթը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...