Saturday, September 22, 2018

Համաշխարհային պատմություն


1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:
Առաջին շրջափուլը բաժանվում է երկու մասի՝ մանուֆակտորային արդյունաբերություն և մեքենայական արդյունաբերություն։ Մանուֆակտորային արդյունաբերությունում ավելի շատ ստեղծել են գործարաններ և դա ավելի թեթև արդյունաբերություն է, իսկ մեքենայական արդյունաբերությունում ստեղծում են մեքենաներ, սարքեր, որոնցով կաշխատեն գործարանները։ Դա ավելի ծանր արդյունաբերություն է։
Այս երկուսի տարբերությունն այն է, որ մանուֆակտորային արդյունաբերությունն ավելի թեթև և հեշտ է քան մեքենայական արդյունաբերությունը։
2.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:
Հեղաշրջում-Հեղափոխություն, վերափոխում
Շաղափել- ծակել, խոցել
Ռանդիչ-ռանդող
Տեքստիլ-կտորեղեն
Շոգեկալսիչներ- շոգու ուժեվ աշխատող կալսիչ
Փուքս-Լայնացող ու կծկվող պատերով հարմարանք՝ օդի հոսանք դուրս մղելու համար

3.Արդյունաբերության ,գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:
1840թ․ գերմանացի ֆիզիկոոս Յուստուս Լիբիխն առաջադրեց հողը հանքային նյութերով պարարտացնելու գաղափարը։ Սկսեց զարգանալ հանքայի պարարտանյութեր արտադրող արդյունաբերությունը։
1765թ ջուլհակ Ջեյմս Հարգրիվսը հնարեց մանող մեքենա՝ ճախարակ, որը, ի պատիվ իր դստեր, անվանեց «Ջեննի»
1771թ ին Ռիչարդ Արկրայթը կառուցեց աշխարհում առաջին ֆաբրիկան, որտեղ մեքենաներն աշխատեցնում էր ոչ թե բանվորը, այլ ջրանիվը։
1784թ Ջեյմս Ուատտը ստեղծեց մի նոր շոգեմեքենա, որը փոխանցիչ համակարգի միջոցով աշխատեցնում էր ամենատարբեր մեքենաներ։
Անգլիացի Հենրի Բեսսեմերը և Ֆրանսիացի ճարտարագետ Պիեռ Մարտենն ավելի կատարելագործեցին դոմնային վառարանները։
4.   ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը
1840թ․ գերմանացի ֆիզիկոոս Յուստուս Լիբիխն առաջադրեց հողը հանքային նյութերով պարարտացնելու գաղափարը։ Սկսեց զարգանալ հանքայի պարարտանյութեր արտադրող արդյունաբերությունը։
1765թ․ ջուլհակ Ջեյմս Հարգրիվսը հնարեց մանող մեքենա՝ ճախարակ, որը, ի պատիվ իր դստեր, անվանեց «Ջեննի»
1771թ․ ին Ռիչարդ Արկրայթը կառուցեց աշխարհում առաջին ֆաբրիկան, որտեղ մեքենաներն աշխատեցնում էր ոչ թե բանվորը, այլ ջրանիվը։
1784թ․ Ջեյմս Ուատտը ստեղծեց մի նոր շոգեմեքենա, որը փոխանցիչ համակարգի միջոցով աշխատեցնում էր ամենատարբեր մեքենաներ։
1814թ․ ին Ջորջ Ստեֆենսոնը կառուցեց առաջին շոգեքարշը։
1807թ․ ին Ռոբերտ Ֆուլտոնը ԱՄՆ-ում կառուցեց «Քլերմոն» անվավոր շոգենավը։
1803-1804 թթ․ Էվանսը առաջին անգամ դուրս բերեց առաջին ավտոմոբիլը՝ շոգեշարժիչով։

5.   ՙՙՄի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում:
Շոգենավեր
Image result for Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ‡Õ¸Õ£Õ¥Õ¶Õ¡Õ¾
Առաջին շոգենավը նախագծել է ֆրանսիացի ֆիզիկոս Դենի Պապենը 1690 թվականին, սակայն շոգենավերի կառուցումը և փորձարկումը սկսվեց ավելի ուշ՝ Ջ Ուատտի շոգեմեքենայի ստեղծման հետ։ 1807 թվականին Ռ Ֆուլտոնը կառուցեց «Քլերմոնտ» գետային շոգենավը, որն իր առաջին ուղերթը կատարեց Գուձոն գետով՝ Նյու Յորքից մինչև Օլբանի (մոտ 9 Կմ/ժ արագությամբ)։ Ռուսաստանում առաջին շոգենավը «Ելիզավետա» նավն էր (1815), որը երթևեկում էր Պետերբուրգից Կրոնշտադ։ Ատլանտյան օվկիանոսն առաջինն անցավ «Սավաննա» ամերիկյան շոգենավըը (1819), որը, թեև հանդերձված էր շոգեմեքենայով և կողային թիանիվներով, ճանապարհի մեծ մասն անցավ բաց առագաստներով։ 1838-ին անգլիական, «Սիրիուս» անվավոր շոգենավըԱտլանտյան օվկիանոսն անցավ առանց առագաստների։ 
Image result for sirius steamer
Համաշխարհային տնտեսության զարգացման երրորդ նախադրյալը տրանսպորտն էր և մասնավորապես շոգեքարշների ու շոգենավերի ստեղծումըՀամաշխարհային տրանսպորտի զարգացմանը մեծապես նպաստեցին ինչպես աշխարհագրական մեծ հայտնագործությունները (ծովային նոր ուղիներ), այնպես Եվրոպան Ասիային կապող ցամաքային ուղիների կառուցումը: XX դ սկզբին պտուտակային շոգենավերի զարգացմամբ առագաստանավերը գրեթե լիովին դուրս մղվեցին։ Արդի շոգենավերը հիմնականում հանդերձված են շոգետուրբիններով։ XIX դ 40-ական թթ թիապտուտակների կիրառումը զգալիորեն բարձրացրեց շոգենավի լողունակությունը։ Հիմա շոգենավերը ավելի են զարգացել։ 
Image result for savanna steamer
Հիմա քիչ մարդիկ են տեղափոխվում ուրիշ երկիր նավերով, որովհետև նավ
ով ավելի դանդաղ է, բայց նավով մատչելի է, նավից շատ գեղեցիկ տեսարան է բացվում և ավելի հարմարավետ ու հանգիստ է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...