Հայոց պատմություն
Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկազբին/Հայոց պատմություն 8, դասագիրք, էջ29-34 պատմել/
1.Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը:/գրավոր/
XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան
Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային
Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը,
Արևելավրացական թագավորության կազմում էին։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: XIX դ. սկզբին Ռուսաստանյան
կայսրությունն սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝
Արևելյան Հայաստանը գրավելու իր վաղեմի ծրագրի իրականացումը։ 1801 թ. Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին ։ Նրա հետ խաղաղ
ճանապարհով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև Լոռի,
Փամբակ, Շամշադին, Իջևան գավառները։ Այսպես սկսվեց Արևելյան Հայաստանի՝
Ռուսաստանին միացման գործընթացը։
2.1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:/գրավոր/
Ռուսաստանը 1804թ․ ին սկսեց պատերազմ Պարսկաստանի հետ։ Ռուսական զորքերը նույն տարում գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Երևանի բերդը։ Նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված գնացին Վրաստան։ 1805թ․ին ռուսական բանակը գրավեց Շիրակը։ Ղարաբաղի խանը հաշտություն կնքեց ռուսական հրամանատարության հետ հաշտություն կնքեց և իր խանությունը հայնձնեց Ռուսաստանյան կայսրությանը։ 1808թ․ ին ռուսական զորքերը նորից փորձեցին պաշարել Երևանը։ Պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը։ 1812թ․ին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։ Պարսկական կողմը ստիպված էր 1813թ․ ի հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն։
3.Գյուլիստանի պայմանագիրը
http://www.armin.am/images/menus/1052/Azatyan.pdf , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/
Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան
Վրաստանից, Արևելյան Անդրկովկասից, Գանձակից, Արցախից, Շիրակից,
Զանգեզուրից, Լոռուց, Շամշադինից ։ Այսպիսով` Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ:
4.1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/
1826թ․ին Աբաս-Միրզան խախտելով ռուս-պարսկական պայմանագիրը իր 60 հազարանոց զորքով ներխուժեց Արցախ։ Պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը գյուղերից հավաքած հայերի օգնությամբ դիմեց պաշտպանությամբ։ Պաշտպանությունը տևեց 47 օր։ Երևանի խանի զորքրը ներխուժեցին Շիրակ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները դիմեցին ինքնապաշտպանության։ 1826թ․ ին հայերի 2 հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10 հազարնոց զորքին։ Հակառակորդը փախուստի դիմեց։ Բայց հետո այդտեց տեղի ուենցավ ավելի մեծ ճակատամարտ։ Ռուսական զորքերը Աբաս-Միրզայի բանակին նոր հարված հասցրին և դուրս շպրտեցին գրավված հողերից։ 1827թի գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորների բանակ, որը կազմված էր ավելի քան 100 մարդկանցով։ Մոտենում էր հայերի ազտագրության ժամը։ Պարսկաստանի մեծաքնակա բանակը նորից պարտություն կրեց Օշականում, բայց նաև վիրավորներ ունեցան ռուսական զորքերը։ 1827 թ․ ին ռուսական զորքրը գրավեցին Սարդարապատը։ Հետո պաշարեցին Երևանի բերդը։ Պարսկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց նա չհամաձայնվեց։ 1827թ․ հոկտեմբերի 1-ին ռուսական զորքերն ու հայ կամավորականները ներխուժեցին բերդ։ Երևանի գարվումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայերի կողմից։ Այն վճռեց պատերազմի ելքը։
No comments:
Post a Comment