Լուսավորյալ արքաների դարաշրջան
- Ովքեր էին լուսավորյալ միապետները, ինչու էին այդպես անվանում:
Ֆրիդրիխ 2-րդ, Եկատերինա 2-րդ,Յոզեֆ 2-րդ
- Մանրամասն ներկայացրու լուսավորյալ արքաների կատարած գործերը, հիմնավորիր դրանց նշանակությունը /Ֆրիդրիխ 2-րդ, Եկատերինա 2-րդ,Յոզեֆ 2-րդ,…/:
Լուսավորյալ արքաների ժամանակ ստեղծվել է գլխավոր դատավորի պաշտոնը, որը վերահսկուն էր պետական հաստատությունները։ Լուսավորյալ արքաների գործունեությունը մեծ հետք թողեց Ֆրանսիայում, Ռուսաստանում, Պրուսիայում և Ավստրիայում։
- Համեմատիր լուսավորական շարժման գործիչների և լուսավորյալ արքաների նպատակները:
Լուսավորական շարժման գործիչները հավատում էին կրոնին, իսկ լուսավորյալ արքաները չէին հավատում։ Նրանք ուզում էին մարդկանց մեջ տարածեին կրոնը։
- Ապացուցիր կամ հերքի այն տեսակետը, որ լուսավորական շարժումը համամարդկային երևույթ չէ:Ստորև ներկայացնում ենք Եկատերինա կայսրուհու ցուցումներից մի քանիսը:Քո կարծիքով որքանով են դրանք արդիական/15-20 նախադասությամբ կարծիքդ հիմնավորիր/:
- Չարգելել երեխաներին խաղալ, պետք է խաղան՝ որքան ուզում են, քանզի խաղի մեջ նրանց բացարձակ ազատություն տալով` կարող եք շատ բան իմանալ վերջիններիս հակումների և ցանկությունների մասին:
- Դաստիարակները պետք է համբերությամբ լսեն երեխաներին, ինչպես նաև նրանց միջև խոսակցությունները, ապա վերլուծեն և քննարկեն դրանք։
- Պետք է արմատախիլ անել սուտն ու խաբեությունը՝ ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ նրանց շրջապատողների մոտ:
- Հեռու պահել երեխաներին վատ և արատավոր երևույթներից։
- Անընդհատ նկատողություն չանել մռայլ տեսքով և ձայնով, այլ ընդհակառակը, գովել բոլորի ներկայությամբ, եթե նրանք արժանացել են այդ գովեստին:
- Թույլ մի տվեք, որ բղավոցներով և լացով երեխաները հասնեն իրենց ուզածին:
- Չպարտադրել սովորել և չսովորելու համար չպատժել: Լավ սովորելու դեպքում՝ գովել:
- Պետք է խրախուսել երեխաների հետաքրքրասիրությունը, երեխաների տված հարցերը լսել համբերությամբ և անպայման ճիշտ պատասխաններ տալ:
- Ձեր երեխաների մեջ ուսման և գիտելիք նկատմամբ սեր սերմանեք Ձեր իսկ օրինակով:
- Լեզուներ սովորեցնելու ավելի արդյունավետ տարբերակ չկա, քան նրանց հետ այդ լեզուներով խոսելը:
- Արգելվում է երեխաներին ստիպել ինչ-որ բան անգիր անել: Դա հիշողությունը չի լավացնում:
- Վախ ներշնչելով` չեն սովորեցնում, քանզի դողացող ձեռքով գրել չի լինի:
- Երեխաներին խաղից կտրելու լավ եղանակ կա. ստիպել նրան օրական մի քանի ժամ նույն խաղալիքով խաղալ:
Ես համաձայն եմ նրա բոլոր ասածներին, բացի մեկից, որովհետև այն հակասում է մյուսին։
- Չպարտադրել սովորել և չսովորելու համար չպատժել: Լավ սովորելու դեպքում՝ գովել:
- Ձեր երեխաների մեջ ուսման և գիտելիք նկատմամբ սեր սերմանեք Ձեր իսկ օրինակով:
Առաջինը իմ կարծիքով սխալ է, որովհետև եթե այդպես վարվես, երեխան կասի, թե մայրիկը ինձ չի ստիպում, որ ես դաս սովորեմ, ուրեմն ես չեմ անի։ Նա ինձ չի պատժի։ Իմ կարծիքով բոլոր երեխաները այդպես կմտածեն։ Պետք չէ շատ խիստ լինել։ Լավ սովորելու դեպքում պետք է գովել։ Իսկ երկրոդի հետ համաձայն եմ, որովհետև դա ճիշտ է։
No comments:
Post a Comment