Լուսավորականության դարաշրջանը/Համաշխարհային պատմություն ,էջ 18-23 բանավոր/
1 Ներկայացրու լուսավորականության գաղափարախոսությունը, ժամանակաշրջանը։
Լուսավորության դարաշրջան, Եվրոպայի պատմության առանցքային փուլերից մեկը, որը կապված էր գիտական, փիլիսոփայական և հանրային մտածողության վերելքի հետ։ Այս շարժումը սկիզբ առավ Անգլիայում և տարածվեց Ֆրանսիայում, Գերմանիայում և մնացած եվրոպական երկրներում։ Հատկապես ազդեցիկ էին ֆրանսիացի լուսավորիչները։ Այս շարժման հետևանքներից էին ստրկության վերացումը, ամերիկյան գաղութների պայքարը եվրոպական գաղութարարների դեմ, խոսքի, մտքի ազատությունը և այլն։ Նոր դարաշրջանի մարդու և հասարակության հիմնախնդիրներին են նվիրված անգլիացի նշանավոր իմաստասեր Ջոն Լոքի բազմաթիվ գործեր։ Ըստ նրա՝ գիտելիքները մարդկության զարգացման նախապայմանն են։ Դրանք կարելի է ձեռք բերել փորձառությամբ և աշխատանքով։ Այսինքն՝ իմացության ամբողջը նա համարում էր կյանքը։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ մարդիկ ի ծնե ազատ են, հավասար և անկախ։ Դա նրանց բնական վիճակն է, որը հնարավոր է ապահովել միայն ազատության և սեփականության շնորհիվ։ Այդ նպատակով մարդիկ միմյանց հետ կնքում են դաշինք և ստեղծում պետություն։
2Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներ Ջոն Լոկ, Դավիթ Հյումը/Անգլիա/
Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քո կարծիքը
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
Իմ կարծիքով՝
Ջոն Լոկ ասում է, որ գաղափարներ ունեննալը դա շատ լավ ու կարևոր բան է։ Գաղափարներ ունենալով ամեն մարդ սկսում է փորձեր կատարել։ Մարդը ինչ-որ մտածում է դա նրա համար մի գաղափար է։
Ջոն Լոքի քաղաքական հայացքները
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Ես համաձայն եմ Ջոն Լոկի մտքերի հետ։ Մարդը պետք է ապրի լիակատար ազատ և խաղաղ։ Դրանք են ամենակարևոր բաները, որոնք պետք է ունենա մարդն իր երկրում։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետությունը ստեղծված է բնական իրավունքների և օրենքնրի երաշխավորման համար։ Իրավունքներն ու օրենքները այստեղ խաղաղությունը, անվտանգությունը, ազատությունը, հավասարությունը և ունեցվածքն է, որովհետև դրանցից մեկի թերի լինելու պատճառով կյանքը կարող է փոխվել։ Պետք է մարդը ունենա իր սեփական կարծիքը, կարողանա այն արտահայտել և լինել ազատ։
3․․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո,Մարի Ֆրանսուա Վոլտեր
ժան-Ժակ Ռուսո- Էմիլ կամ դաստիարակության մասին
Գրիր տաս կետից բաղկացած քո տեսակետը դաստիարակության մասին։
Ծնողները պետք է փոքրուց սովորեցնեն իրենց երեխաներին՝
1․ Արդարություն- Դա ամենակարևոր բաներից մեկն է, որը պետք է լինի երեխայի մեջ։ Անարդար լինելով մարդը հնարավոր է, որ ոչ մի բանի չհասնի։
2․ Ուսում- Սովորելը դա շատ կարևոր բան է, որովհետև եթե չսովորես չես լինի համերաշխ, արդար և կփորձես ամեն կերպով գումար վաստակել անարդար ձևերով։
3․ Սեփական կարծիքի արտահայտում- Ամեն մարդ պետք է ունենա իր սեփական կարծիքը և ամենակարևորը պետք է կարողանա արտահայտել այն։
4․ Համբերատարություն- Անհամբերատար մարդը նաև կլինի կռվարար, որովհետև եթե դու համբերություն չունես, ինչպես կարող ես լինել շատ հանդարտ և հանգիստ մարդ։
5․ Հարգանք- Պետք է հարգել մարդկան, որովհետև մեծերի հետ սխալ խոսելը դա շատ վատ ձև է և ամեն մարդ պիտի հարգի բոլորին, կապ չունի, թե նա մեծ է, թե փոքր։
6․ Համերաշխություն
7․ Սեր
8․ Ազատություն
https://2minutki.ru/kratkie-soderzhaniya/zhan-zhak-russo/ehmil-ili-o-vospitanii-pereskaz Այս հղումը կարդալուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է իր պատկերացրած դաստիարակությանը։/հիմնավորիր գրավոր/
Այստեղ հիմնականում ասվում է, որ պետք չէ երեխայի ստիպել, որ նա ինչ-որ բան անի։ Ես համաձայն եմ դրա հետ։ Ամեն մարդ պետք է անի և զբաղվի նրանով, ինչը նրան հետաքրքիր է և ամեն երեխա պետք է կարողանա արտահայտել իր կարծիքը։ Պետք է ստիպել միայն այն ժամանակ, երբ նա ինչ-որ սխալ ուղու վրա է։
4․ Շառլ Մոնտեսքյու- պատմության փիլիսոփայություն
Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Կարդալուց հետո միտքդ ամբողջացրու երկու նախադասությամբ։
Այստեղ հիմնականում խոսվում է մարդկային ձգտման մասին։ Ամեն ինչ զարգացումը միայն կապված է մարդկային ձգտման հետ, որովհետև մարդուց բացի, ոչ մեկ չի կարող այն անել։
Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ
Լուսավորական շարժունը շատ կարևոր բան է եղել։ Նրանք ուզում էին պաշտպանել մարդկան իրավունքները և դա շատ ճիշտ է։ Բայց կար մի վատ բան նրանք համարում էին կրթությունը անիմաստ և չէին հավատում Աստծոն։ Մարդկանց փորձում էին համոզել, որ ԱԱստծոն չհավատան։
No comments:
Post a Comment