5.Թուրքմենչայի պայմանագիր
- Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
Այս կետը շատ լավ է ռուսների և հայերի համար, որովհետև Երևնաը և մյուս գյուղերն ու մարզերը հետ հանձնվեցին Ռուսատանին։
- Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
- Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
Այս կետի շնորհիվ Իրանը թեկուզ մի փոքր, բայց գումարային օգուտ տվեց Ռուսաստանին։
- Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
Այստեղ նույնպես կզարգանա Ռուսաստանը։
- Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
- Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
Գերիների համար է սա լավ, որովհետև ամնե մարդ կգնա իր երկիրը։ մ
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
- Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
- Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրիհամաձայնությունների խախտման համար։
- Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
Այս բոլոր կետերը օգուտ էին տալիս Ռուսաստանին, որը նաև օգուտ էր հայերին։ Այս պայմանագրով ռուսներին շատ բաներ հանձնվեց։
http://www.armin.am/images/menus/1052/Azatyan.pdf ,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/
6.Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:
Գյուլիստանի պայմանագրի շնորհիվ Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը շատ բաներ շահեց այդ պայմանագրով։ Նաև կարող էր Կասպից ծովում ռազմական նավատորմ պահել։ Վաճառականները ազատ առևտրի իրավունք ստացան։ Անդրկովկասի համար էր այն լավ։ Նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը
Բայց երբ կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, Գյուլիստանի պայմանագիրը չեղյալ համարվեց։
Թուրքմենչայի պայմանագրով Ռուսատանը շատ զարգացավ, բայց ամենակարևորն այն էր, որ Երևանը հետ հանձնվեց։
Տարբերությունն այն էր, որ Գյուլիստանի պայմանագրի կնքվելուց առաջ տեղի ունեցավ դժվար պատերազմ ռուսների և պարսիկների մեջ և քանի որ պարսիկներն էլ չէին կարող դիմակայել նրանք ստիպհած հաշտության պայմանագիր կնքեցին, իսկ Թուրքմենչայի պայմանագրի կնքվելուց առաջ ռուսները քանի որ շատ հեշտությամբ էին գրավում Ուրմիան, Խոյը և Սալմաստը և արդեն հասնում էին մայրաքաղաքին նրանք ստիպված հաշտության պայմանագիր կնքեցին։
7.Ամփոփել 10-15 նախադասությամբ արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին 19-րդ դարի առաջին կեսին:
Այդ ժամանակ տեղի ունեցավ երկու պատերազմ, ռուս-պարսական առաջին և երկրոդ պատերազմները։ Առաջինի շնորհիվ շատ հողեր անցան Ռուսաստանին։ Այդ ժամանակ ռուսները շատ զարգացան բոլոր կողմերից։ Այս ամենի պատճառը Գյուլիստանի պայմանագիրն էր։ Երբ տեղի ունեցավ ռուս-պարսկսկան երկրորդ պատերազմը Ռուսաստանին անցան ևս մի քանի գյուղեր։ Բայց այդ ժամանակ էլ կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը և այդ ժամանակ չեղյալ համարվեց Գյուլիստանի պայմանագիրը։ Բայց Թուրքմենչայի պայմանագրի կնքման շնորհիվ Երևանը հետ հանձնվեց։ Դա շատ լավ էր հայերի և Հայաստանի համար։ Այս պատերազմների ժամանակ նաև պարսիկներին հանձնվեցին մի քանի նահանգներ։ Եթե արևելյան Հայաստանը չմիանար Ռուսաստանի այս ամենը տեղի չէր ունենա։ 40-42 հազար մարդիկ բնակեցվեցին արևելյան Հայաստանի գյուղերում։ Նրանց վեց տարով ազատեցին հարկերից և տվեցին որոշակի դրամական օգնություն։ Այդ զանգվածային վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական պատկերը։
No comments:
Post a Comment