Նախագծային շաբաթ
Բացահայտումների քաղաք Երևանը` դարավոր պատմությամբ, բազում խնդիրներով, հետաքրքիր պատմություններով, հին ու նոր կառույցներով…
Էրեբունի-Երևան
* Երևան քաղաքի պատմությունը
Երևանը շատ հնագույն քաղաք է։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երերունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար.... Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»:
* Երևան անվան նշանակությունը
Մարդիկ Երևան անվան ծագումը կապել են Նոյի հետ։ Իբրև նա ջրհեղեղից հետո տեսել է առաջին ցամաքը և ասել է՝ երևա՜ց։ Կան շատ-շատ տեսակետեր։
* Երևանը որպես գավառական քաղաք
1826 թ․-ին Իվան Պասկևիչը ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ձեռնարկում է երրորդ գրոհը դեպի Երևան։ 1827 թ․ -ին հայ կաավորականների օգնությամբ հոկտեմբերի 1-ին գրավել են քաղաքը։ 1828թ․-ին Նախիջևանի և Երևանի խանությունները անցել են Ռուսաստանին։ Երևանը դարձել է մարզի կենտրոնը։ Կառավարությունն ունեցել է երկու բաժին՝ ոստիկանական և դատական։ 1840 թվականին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը ներառվել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի։ 1849 թվականին կազմվել է Երևանի նահանգը՝ Երևան կենտրոնով։ 1874 թվականին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկը Երևանի գավառն էր։
* Երևանը որպես մայրաքաղաք
1920-1991 թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։ Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է Այսրկովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ 1991 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։
* Հայ նկարիչները և Երևանը
Երևանում կան հայ նկարիչներից մի քանիսի թանգարանները և տուն-թանգարանները։ Հայ նկարիչները շատ են։ Առաջին հայտնի նկարիչը, ով ստեղծագործել է Երևանում, Նաղաշ Հովնաթանն է։ 1868 թվականից Երևանի թատրոնում ներդրվել են թիֆլիսյան թատրոնի փորձն ու ճաշակը։ Նախաձեռնողը ինքնուս նկարիչ Ս. Աբամելիքյանն էր, ով առաջին բեմանկարիչն է հայ իրականության մեջ։
* Մի երգի պատմություն
Երևանյան երգերից ամենաշատը սիրում եմ Ռուբեն Հախվերդյանի «Սա Երևանն է» երգը։ Այս երգը լսելիս կամ երգելիս ես հանգստանում եմ։ Այն ինձ թվում է շատ հետաքրքիր ու հանգիստ։
*Կազմել դիագրամ` Երևանի վարչական շրջաններն ըստ տարածքի մեծության
*արձանների պատմությունը, քանդակագործները
Ստեփան Շահումյան - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։

|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| 12,35կմ2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
- Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է, ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝ մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964 թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։
- Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր։
- Հովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում։
- Ալեքսանդր Սպենդիարյան - բրոնզ և գրանիտ, հեղինակները Արա Սարգսյանն ու Ղուկաս Չուբարյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում։
Կան նաև այլ արձաններ, բայց սրանք են Երևան ականավոր անձանց հուշարձանները։
No comments:
Post a Comment