Հոքուներ և թանկաներ:
Հոքու, հոկու կամ հայքու, հայկու (ճապոներեն՝ 俳句, բառացի՝ «սկզբնական, առաջին բանատողեր»), ճապոնական պոեզիայի ժանր (եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով (ցեզուրա)։
Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝ 31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա եղանակները և այլն։ Թանկան առատ բառախաղերով, հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։
Սայգյո — թանկաներ: — Բարձրաձայն ընթերցումից հետո արագ գրի առնել առաջին զգացողությունը, պատկերը, գույները:
Այստեղ հեղինակը շատ հուսահատված է։ Այստեղի գույները շատ մռայլ են։ Ավելի շատ մոխրագույն է։ Չի հասկացվում, թե ինչից է հուսահատված, բայց ավելի շատ խոսվում է բնության մասին։ Այստեղ զգացվում է, որ ինչ-որ մեկը հեղինակին միայնակ է թողել և գնացել ու դրանից է հիասթափվել հեղինակը։
Մացուո Բասյո- հոքուներ: — Գտնել ստեղծագործության իմաստային երկրորդ շերտը:
Անձրևից կռացած՝
Կրկին գլուխը վեր պարզեց
Քրիզանթեմը ծաղկած:
Այստեղ խոսվում է այն մարդկանց մասին, ովքեր ընկնելուց հետո վեր են կենում, որ հասնեն իրենց երազանքին
Սև ճյուղի վրա
Ագռավն է կռնչում.
Աշնանային երեկո:
Այստեղ խոսվում է աշխնանային երեկոները մասին, որ մարդիկ կան, որ սիրրում են միայնակ անցկացնել աշնանային երեկոները։
Կարդալ ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱՅԻ <<Դղյակ տանող Ճանապարհը>>պատմվածքը և վերլուծել ասելիքը:
Այս պատմվածքի ասելիքն այն էր, որ նրանք ուզում էին գտնել դղյակ տանող ճանապարհը, բայց նրանք անիմաստ ժամանակ էին վատնում դրա վրա։ Նրանք կորցնում էին ժամանակ և օրեր, որոնք նրանց պետք կգար ուրիշ գործով զբաղվելիս։ Նրանք գնում էին մի բանի հետևից, որի մասին նրանք չգիտեին։ Այսինք չգիտեին, թե իրենց ինչ է սպասվում այդ դղյակում։

No comments:
Post a Comment