Wednesday, December 5, 2018

Ինքնաստուգման հարցեր

1.Որ շարժումն են անվանում ազատ անկում

Մարմինների անկում վակուումում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ
կոչվում է ազատ անկում։

2.Որ շարժումն են      անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:

Այդպիսի շարժման ժամանակ արագության թվային արժեքը չի փոփոխվում, սակայն ուղղությունը շարժման ընթացքում անընդհատ փոփոխվում է։

3.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման
դեպքում:բերել օրինակներ

Արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջանագծին տարված
շոշափողին։

4.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում
շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

5.Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղաձիգ հավասարաչափ շարժման
վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ ազդեցությունը
համակշիռ է։

6.Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը

Մարմնի արագացումն ուղիղ համեմատակն է մարմնի վրա ազդող ուժին և
հակառակ համեմատական մարմնի զանգվածին։

7.Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը։

Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և
հակառակ ուղղված ուժերով։

   8.Որ մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս
     
       Մարմնի իմպուլսը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին։

  9.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը

p-իմպուլս
p=mv


 10.Ինչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում

Իմպուլսի միավորը 1կգ*մ/վ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...