Sunday, December 2, 2018

Հետաքրքիր փաստեր լսողության մասին

1. «Ծանր լսողություն» ախտորոշմամբ երեխաների 90%-ի ծնողները չեն ունեցել լսողության լուրջ խնդիրներ:
2. Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են  հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ:  Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:
3.Մարդը գիտակցում է ձայնը  մինչև ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում  դրանից շուրջ180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:
4.Ականջները, ինչպես և քիթը, աճում են ողջ կյանքում:
5.Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ  է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:
6.Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:
7.Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը:
8.Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական ապարատ, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:
9.Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում ( կարմրուկ, խոզուկ,  կարմրախտ, մենինգիտ):
10.Մարդու ականջը շատ զգայուն է 2000-2300 հց տիրույթում գտնվող ձայների նկատմամբ:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...