2. Աչքը շուտ վերականգնվող օրգան է: Այն կարող է պահանջել ընդամենը 48 ժամվա խնամք:
3. Տեսողությունն ամենօրվա կյանքի կարևոր բաղադրիչներից է, և այն իրագործելու համար գործի է դրվում ուղեղի 1/2-ը:
4. Լաց լինելիս նորածինների աչքերից արցունք չի հոսում: 4-13 շաբաթականից հետո նոր սկսվում է արցունքի արտադրվելը:
5. Ըստ վերջերս անցկացված հետազոտությունների՝ ամբողջ աշխարհում 39 միլիոն մարդ կույր է համարվում:
6. Բժիշկները փորձեր են կատարում ակնախնձորը փոխպատվաստելու միջոց գտնելու գործում: Տեսողական նյարդը, որ կապ է ստեղծում աչքի եւ ուղեղի միջև, անչափ զգայուն է ու նուրբ փոխպատվաստման համար: Այն կարող է չվերականգնվել ու կուրության պատճառ դառնալ:
7. Մեր աչքի բջիջներն ունեն տարբեր ձևեր ու չափեր: Ձողի ձև ունեցող բջիջները թույլ են տալիս մեզ տեսնել շրջապատող աշխարհի առարկաները, իսկ կոնաձև բջիջները՝ զանազանել գույները:
8. Յուրաքանչյուր րոպեն մեկ մարդիկ թարթում են ամենաքիչը 12 անգամ:
9. Որոշ մարդկանց մոտ աչքի մի գույնը տարբերվում է մյուսից, որը բացատրվում է հետերոքրոմիայով (հուն. հետերոս – տարբեր, քրոմիա – գույն): Հետերոքրոմիան առաջանում է մելանինի ավելցուկի կամ պակասի դեպքում: Այն կարող է ժառանգաբար փոխանցվել կամ առաջանալ սուր ինֆեկցիոն հիվանդությունների արդյունքում:
10. Եթե նույնիսկ քո նախահայրերից որևէ մեկը կապուտաչյա է եղել, ապա այն ժառանգաբար կփոխանցվի հաջորդ սերունդներին:
11. Մարդու 2 աչքերը միաժամանակ նայում են մի կետի: Հնարավոր չէ, որ մեկը նայի մի կողմ, մյուսը՝ մեկ այլ:
12. Ամբողջ մարմնի մկանային համակարգից աչքը կառավարող մկաններն ամենաակտիվն են աշխատում օրվա ընթացքում:
13. Տեսողական խնդիրների մոտավորապես 80 տոկոսը բուժելի են:
14. Մարդկային աչքն ի զորու է զանազանել 10 միլիոն տարբեր գույներ:
15. Կապուտաչյա մարդիկ ավելի հանդուրժողական են ալկոհոլի նկատմամբ:
16. Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն կգնահատվեր 576 մեգապիքսել:
17. Օրվա 10 տոկոսը մենք անցկացնում ենք փակ աչքերով, այսինքն՝ թարթելով:
18. Ոսկե ձկնիկները չեն թարթում իրենց աչքերը, որովհետև կոպեր չունեն:
19. Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:
20. Բժշկության մեջ ապացուցված է, որ անհնար է աչքերը բաց փռշտալ:
21. Աչքը մարդու միակ օրգանն է, որ հանգստի կարիք չունի: Այն անընդմեջ կարող է «աշխատել»:
No comments:
Post a Comment