Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու
ունակությունը։
ունակությունը։
Տարբեր հաստոցները, մեքենաները, կենցաղային սարքերն աշխատեցնում են
էլեկտրաշարժիչները, որոնք էլեկտրաէներգիա են ծախսում։ Ավտոմեքենաները,
ջերմանավերը, ինքնաթիռները, հրթիռները օգտագործում են վառելանյութի այրումից
ստացվող ջերմային էներգիա։ Եթե մարմինը կարող է աշխատանք կատարել, ուրեմն այն
օժտված է էներգիայով։

Էներգիան միավորների ՄՀ ում չափվում է 1ջոուլով(Ջ)։
Մեխանիկական էներգիան ունի երկու տեսակ՝ պոտենցիալ և կինետիկ էներգիա։
Մարմինների շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա։
Մարմինը կինետիկ էներգիայով օժտելու համար անհրաժեշտ է նրան հաղորդել
որոշակի արագություն։
Eկ=mv2/2
Eկ=mv2/2
Երբ մարմնի արագությունը զրո է, նրա կինետիկ էներգիան զրո է։
Մարմնի պոտենցիալ էներգիան պայմանավորված է այլ մարմինների հետ նրա
փոխազազդեցությամբ կամ նույն մարմնի առանձին մասերի փոխազդեցությամբ։
փոխազազդեցությամբ կամ նույն մարմնի առանձին մասերի փոխազդեցությամբ։
Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան պայմանավորված է
Երկրի հետ մարմնի գրավիտացիոն փոխազդեցության ուժով, սեղմված զսպանակի
պոտենցիալ էներգիան՝ զսպանակի առաձգականության ուժով։
Երկրի հետ մարմնի գրավիտացիոն փոխազդեցության ուժով, սեղմված զսպանակի
պոտենցիալ էներգիան՝ զսպանակի առաձգականության ուժով։
Eպ=mgh
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է լրիվ մեխանիկական
էներգիա։
Դիմադրության և շփման ուժերի բացակայությամբ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան
շարժման ընթացքում մնում է հաստատուն՝ պահպանվում է։
No comments:
Post a Comment