***
Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մարդուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տիրական։
Հոգեկան ուժն ալ, կյանքի զառիթափեն դարվար, կը կազմվի փոքրիկ կաթիլներով։
Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չունենալ մեծությանց կառուցման մասին։
- Քո փորձով համաձայնիր կամ հերքիր հեղինակի ասելիքը:
Ասելիքն այն է, որ ամեն բան պետք է սկսել կաթիլ-կաթիլ։ Ամեն մի մանրուքին պետք է ուշադրություն դարձնել և եթե արհամարհենք այդ փոքրիկ կաթիլները, ուրեմն մենք չգիտենք, թե ինչպես պետք է կառուցենք այն ինչ ուզում ենք։
- Կաթիլ առ կաթիլ … (ստեղծագործական աշխատանք):
Կաթիլ առ կաթիլ․․․
***
Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
Այսպես՝ իմաստությունը անարժեք է, անպետ և մինչև անգամ վտանգավոր՝ երբ մարդը կը հասցնե անշարժ, անթռիչ փիլիսոփայության մը։
- Բացատրի՛ր «անշարժ, անթռիչք փիլիսոփայություն» արտահայտությունը:
Կան մարդիկ, ովքեր մտածում են իրենք շատ խելացի են և չեն ուզում օգնել
մյուսներին։ Այդպես նրանք դառնում անարժեք և անթռիչ։
- Մարդկային թուլությու՞ն… (ստեղծագործական աշխատանք):
***
Պետք է մտածել մարդուն մասին։
Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
Աստվածայի՛նը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։
Հեղափոխությունները կամաց֊կամաց մարդը մարդուն մեջ կը մխրճեն, մարդը կը մոտեցնեն մարդուն։
Աստվածներով զբաղիլը մեզ ոչ մի տեղ չի հասցներ։
Մարդը․․․ իմ նպատա՜կն է։
- Ինչի՞ հեղափոխությունները կարող են մերձեցնել-մտերմացնել մարդկանց:
Հեղափոխությունների ժամանակ մարդկանց մի մասը լինում է համակարծիք։ Նրան մտերմանում են իրար հետ և սկսում են պայքարել։
- Ինչպե՞ս կմեկնաբանես «աստվածներով զբաղվել» արտահայտությունը:
- Ո՞րն է մեր անելիքը՝ ըստ հեղինակի և ըստ քեզ:
Մեր անելիքն այն է, որ մենք պետք է շատ ջանք գործադրենք, որպեսզի հասնենք մեր ուզածին, երազանքնին։
No comments:
Post a Comment