Tuesday, March 12, 2019

Եղիշե Չարենց․ Ութնյակներ Արևին

Ութնյակներ Արևին․
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։


Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։
Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։
Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը – հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ – ամոքիչ․․․
  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.

Իմ կարծիքով այս տողում ծնծղա նշանակում է արև։

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս տողը նույնպես արևին է նվիրված։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,

Այստեղ ոսկին է նշանակում արև։

Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Այս երկտողից ես հասկացա, որ Չարենցը շատ է սիրել արևը։

Եվ ունեմ լուսե մի ընկեր։

Այստեղ նրա ընկերը արևն է։

Պսպղում է ոսկի մի վահան,

Վահան նշանակում է արև։

Ով է քեզ պես արևահամ – ամոքիչ․․․

Վերջին ութնյակում հասկացա, որ նա արևը համարում էր բուժիչ նյութ։


  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։
Նա կարծես անընդհատ արևից ինչ-որ բան է սպասում։ Ամեն տեղ խոսում է արևի հետ, ինչպես նրա ընկերը։ 

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։
Արևի պաշտամունքը Հայաստանում ծայր է առել հնուց և հազարամյակներ հարատևել տեղաբնիկ ցեղերի ու նրանցից կազմավորված հայ ժողովրդի հավատալիքների ու գաղափարկան պատկերացումների մեջ: Բրոնզեդարյան Հայաստանի բնիկները արևին վերագրել են արարչական զորություն, պաշտել են որպես զարթոնքի, պտղաբերության և ամենայն բարիքների ստեղծող գերբնական ուժի: 

  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։
Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...