- Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։
- Առաջին ռուբայաթում, իմ կարծիքով նա հիասթափվել է մի մարդուց։ Նա ասում է, որ դու ամեն վայրկյան այլ ես։
- Երկրորդ ռուբայաթում, իմ կարծիքով նա խոսում է մի մարդու մասին, ում շատ է սիրում։ Ասում է, որ քո ամեն ակնթարթը մի սերմ է։
- Հինգերորդ ռուբայաթը ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ խոսվում է մեկի մասին, ով անընդհատ գալիս ու գնում է, երբ չես էլ հասցնում տեսնել նրան։
- Ութերորդ ռուբայաթը նրա մասին է, որ պետք է չդադարել առաջ գնալ։ Ասվում է, որ գետը գնում է, բայց դա նշանակում է, որ նա առաջ է շարժվում և նա համեմատում է մեկի հետ, ով ընկած է փառքի հետևից։
- Քառասունչորսերորդ ռուբայաթը նույնպես դուրս եկավ, որովհետև այն պայքարելու մասին է։ Իմաստն այն է, որ միշտ պետք է պայքարել, անգամ մինչև մեր կյանքի վերջին օրը պետք է պայքարել։
- Սովորել 3-4 ռուբայաթ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։
V
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
XIII
Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:
XII
Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։
XLIV
Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։
No comments:
Post a Comment