Sunday, September 29, 2019

Իրավունք․ դաս 1․ ժողովրդավարություն


Պատասխանե՛ք հարցերին

1.      Ո՞րն է ժողովրդավարության բնորոշումը։

 Ժողովրդավարությունը ապահովում է քաղաքացիների հավասար մասնակցությունը պետական և հասարակական գործերի կառավարմանը, պետության հիմնական մարմինների ընտրովիությունը և հասարակության քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտների գործողության օրինականությունը, մարդու և քաղաքացու, փոքրամասնությունների իրավունքների պահպանությունը։

2.      Որո՞նք են ժողովրդավարության սկզբունքները։

Համաձայն այդ սկզբունքի՝ իշխանության տերը, աղբյուրը ժողովուրդն է։ Պետական իշխանությունն ածանցված է ժողովրդի իշխանությունից, պայմանավորված է ժողովրդի կամքով ու պահանջմունքներով։ Սակայն պետությունը շատ հաճախ վնաս է հասցրել հասարակությանն ու անհատին, եղել է հակաժողովրդավարական, բռնապետական։ Նման պետությունը կառավարում է մեծամասամբ բռնի ուժի և հարկադրանքի միջոցով։

3.      Ո՞րն է ընտրովի մարմինների և ժողովրդավարության միջև կապը։

Ժողովրդավարական ընտրություններն ապահովում են նրանց փոփոխելիությունը, վերահսկելիությունը, յուրաքանչյուրի հավասար հնարավորությունը՝ իրականացնել իր ընտրական իրավունքները։


4.      Ո՞րն է փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու կարևորությունը։

 Կարևոր է այնքանով, որ հնարավոր է, որ հենց այդ փոքրամասնության ասելիքն ավելի կարևոր է, քան մեծամասնությանը։

5.      Ի՞նչ է օրինականությունը:

Այն հասարակական-պետական կյանքի հիմնարար սկզբունք է, պահանջ՝ ուղղված բոլորին՝ հասարակությանը, քաղաքական միավորումներին, պետական մարմիններին՝ գործել իրավունքի նորմերի խիստ և անշեղ կատարմամբ։

6.      Ինչո՞ւ է ժողովրդավարությունը վերածվել հավերժ իդեալի։

Ժողովրդավարությունը համամարդկային իդեալ է, որին ձգտում են մարդիկ, քաղաքակիրթ հասարակությունը և պետությունը։ Սակայն կատարյալ ժողովրդավարություն գոյություն չի ունեցել երբեք։ Իրական կյանքում չկա ժողովրդավարության վերջնական փուլ, որը կբավարարի բոլորին։ Դա պայմանավորված է նաև մարդու բնույթով, որի ձգտումներն անընդհատ փոփոխվում են։
7.      Ժողովրդավարության ի՞նչ դժվարություններ և թերություններ գիտեք։

Շատ քիչ պետություններ են կարողանում դառնալ ժողովրդավարական պետություններ, հենց դա դժվարություններից մեկն է։ Արտաքուստ ժողովրդավարությունը պահպանված է։ Սակայն իրական ժողովրդավարությունը շեշտադրում է նաև ընտրության որակական կողմերը։ Այսինքն՝մարդը պետք է հնարավորություն ունենա ընտրելու լավը, ավելի լավը կամ ամենալավը։

8.      Ինչու՞ է ժողովրդավարությունը համամարդկային արժեք։

Դրա շատ հիմնախնդիրների լուծումը ոչ թե վերադարձն է հակաժողովրդավարական կառավարմանը, այլ ժողովրդավարության անընդհատ խորացումը, ընդլայնումը, խթանումը։ «Դիկտատուրա՞, թե՞ ժողովրդավարություն» երկընտրանքը պետք է լուծել հօգուտ վերջինի։ Ընտրությունը հիմնված է ոչ թե «ժողովրդավարության արժանիքների վրա, որոնք երբեմն նաև կասկածելի են, այլ դիկտատուրայի թերությունների վրա, որոնք կասկածելի չեն»։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...