Friday, September 20, 2019

Գրաբար

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:


Հարցեր և առաջադրանքներ

Աշխարահաբար դարձրու եղեւ, արձակեաց բառաձևերը:

եղեւ-լինել, արձակեաց-արձակեց

Աշխարհաբար դարձրու հատվածը և վերնագրիր:

Ձմեռն անցավ և գնաց։ Ծաղիկ երևաց մեր երկրում, ժամանակն է հասել էտելու, տատրակի ձայնը լսելու։ Թզենու բողբոջները ծաղկել են, մեր ծաղկած որթերը հոտ տվեցին։ Արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի։ Թող տեսնեմ երեսդ և լսելի դարձրու քո ձայնը։ Քո ձայնը շատ քաղցր է և քո տեսքը շատ գեղեցիկ է։



Հատվածը երկու մասի բաժանիր և բացատրիր այդ բաժանումը: Իսկ ինչպե՞ս են դրանք իրար հետ կապվում:

1. Ձմեռն անցավ և գնաց։ Ծաղիկ երևաց մեր երկրում, ժամանակն է հասել էտելու, տատրակի ձայնը լսելու։ Թզենու բողբոջները ծաղկել են, մեր ծաղկած որթերը հոտ տվեցին։
2.Արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի։ Թող տեսնեմ երեսդ և լսելի դարձրու քո ձայնը։ Քո ձայնը շատ քաղցր է և քո տեսքը շատ գեղեցիկ է։ 

Ես այսպես մբաժանեմ երկու մասի։ Առաջին մասը գարնան մասին է, թե ինչպես են սկսել ծաղիկները ծաղկել, բույր տարածել, իսկ երկրոդ մասը ինչ-որ մեկի մասին է, ով սպասում է իր սիրելիին։

Որտե՞ղ (ո՞ր բառում, բառակապակցության մեջ կամ հատվածում) է արտահայտված բանաստեղծության տրամադրությունը:

Բանաստեղծության մեծ մասում կան տրամադրություն ցույց տվող բառեր։ Իմ կարծիքով դրանք այն հատվածներն են, որտեղ խոսվում է գարնանային ծաղիկների ծաղկման մասին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...