Wednesday, September 18, 2019

Քիմիա․ նյութ․ ատոմ, մոլեկուլ

1. Ի՞նչ է նյութը, պարզ և բարդ նյութերի օրինակներ։

Նյութը, տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող, միմյանց հետ փոխազդող փոքրագույն մասնիկների համախումբ է։ Պարզ նյութերը կազմված են միատեսակ քիմիական տարրի ատոմներից։ Բարդ նյութերը կազմված են երկու և ավելի քիմիական տարրի ատոմներից։

2. Անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ:

Օրգանական նյութեր-ճարպեր, ամինաթթուներ, գլյուկոզ
Անօրգանակ նյութեր-ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը,

3. Մաքուր նյութեր, խառնուրդներ (համասեռ և անհամասեռ):

Բնության մեջ մաքուր նյութ գրեթե չկա։ Նրանք հանդիպում են խառնուրդների տեսքով։ Մաքուր նյութը ունի որոշակի հատկություններ՝ հաստատուն հալման և եռման ջերմաստիճաններ։ Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային միավորներ։ Խառնուրդները լինում են 2 տեսակ` համասեռ և անհամասեռ։ Համասեռ են կոչվում այն խառնուրդները, որոնց բաղադրիչ մասերը անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում։ Անհամասեռ են կոչվում այն խառնուրդները, որոնց բաղադրիչ մասերը անզեն աչքով տեսանելի են։



4. Նյութի բաղադրությունը՝ մոլեկուլ, ատոմ, իոն (կառուցվածքը,բաղադրությունը):

Ատոմը քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ է։ Ցանկացած պինդ մարմինհեղուկգազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից։ Ատոմները շատ փոքր են. սովորաբար մոտ 100 պիկոմետր։Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը կառուցված է մեկ կամ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ նեյտրոններից։
Մոլեկուլը երկու կամ ավելի ատոմներից բաղկացած էլեկտրականապես չեզոք խումբ է: 
Իոնները էլեկտրականապես լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են, երբ ատոմները կամ ատոմների խմբերը էլեկտրոններ կամ լիցքավորված այլ մասնիկներ են ձեռք բերում կամ կորցնում։


5. Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

Նյութի ֆիզիկական հատկությունը դիտարկում են կամ չափում են առանց նոր նյութ ստանալու։
Նյութի քիմիական հատկությունը այլ նյութերի հետ փոխազդելու ունակությունն է, երբ առաջանում են նոր նյութեր ֆիզիկական և քիմիական հատկություններով։ 
Ֆիզիոլոգիականը` նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...