***
Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս
արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ
եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն
քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ
գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի
հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:
Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ
զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի
զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի
մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն
Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի
ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:
Կարդա այսպես.
երդմունս - երդմունըս
յաշխարհս - հաշխարհըս
յանձն - հանձն
յափն - հափըն
յինքեանս - հինքյանս
միաբանեալ - միաբանյալ
տարածեալ - տարածյալ
գնացեալ - գնացյալ
հասեալ - հասյալ
արարեալ - արարյալ
զիւրոց - զյուրոց
բազմութիւն - բազմություն
զխաղաղութիւն - ըզխաղաղություն
գետոյն - գետույն
քոյր - քույր
պատանւոյն - պատանվույն
տեղի տայ - տեղի տա
ի հիւսիսոյ - ի հյուսիսո
ի հարաւոյ - ի հարավո
Աշխարհաբար
Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ
միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս
սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և
տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր
- ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն
կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է
երկուսին:
Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն
բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով
տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների
երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում
պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և
թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:
Հարցեր և առաջադրանքներ
Հատվածը բարձրաձայն կարդա գրաբար և աշխարահաբար:
Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր
գրաբար հատվածից. ժողովում է-ժողովէ, լինում է-լինի, տեղի է տալիս (նահանջում է)-տեղի տայ, անցնում է-անցանէ, բանակում
է (բանակ է դնում)-բանակի առ, գալիս է-գայ, ձայնում է (ձայն է տալիս)-ձայնէ, այս ժամանակ-զայսու ժամանակ, պատանու
քույրը- քոյր պատանւոյն, գետի ափը-յափն գետոյն, Արտաշեսի բանակը-Արտաշէս բանակի, գնալով-գնացեալ, հասնելով-հասեալ, միաբանվելով-,բոլոր
լեռնականների հետ միաբանվելով-միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, ձերբակալելով, մեծ բազմությամբ, երկու քաջ և
աղեղնավոր ազգերի միջև, Ալանների արքայի որդուն, գետը նրանց միջև, երդումներ և
դաշինք, ալանների երիտասարդները:
Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն
ունեցող բառեր).
Վրաց աշխարհ-Վրաստան, Հայոց աշխարհ-Հայաստան:
Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների
նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):
Վերաբերմունքը նույնն էր։ Հեղինակը տարբերություն չէր դնում ալանների և հայերի միջև։
Վերաբերմունքը նույնն էր։ Հեղինակը տարբերություն չէր դնում ալանների և հայերի միջև։
Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:
Արտաշեսը գերի էր տարել Սաթենիկի եղբորը։ Նրանք առաջին անգամ հանդիպեցին այն ժամանակ, երբ Սաթենիկը եկել էր Արտաշեսին խնդրել, որ եղբորը բաց թողի։
No comments:
Post a Comment