Monday, September 23, 2019

Բառ, արմատ, ածանց․

Բառագիտություն։ Բառ, արմատ, ածանց։
Արմատ՝ բառի հիմնական իմաստն արտահայտող մասը։ Կարող է լինել.
  • առանձին կիրառություն ունեցող՝ տարրական (տարր), մեղմորեն(մեղմ)
  • անռանձին կիրառություն չունեցով՝ հեռաստան (հեռ), թաքուստ (թաք)
Ածանց. կարող են ավելանալ արմատի սկզբից կամ վերջից։ Ըստ դրա՝ լինում են
  • նախածանցներ՝ անընկեր, պարագլուխ, տձև
վերջածանցներ՝ կծու, գրիչ, աղի։
Ուշադրություն. ածանցը կարող է հայտնված լինել բառի մեջտեղում։ Հարկավոր է դիտել ածանցի դիրքը ոչ թե բառի այլ արմատի նկատմամբ։


Օրինակ՝ գրչակից-գր(արմատ)+իչ (ածանց)+կից(արմատ։ -իչ ածանցը գր արմատին է ավելացել (գրիչ), դրա համար էլ վերջածանց է (թեպետ բառի մեջտեղում է)։
Բառի բաղադրիչները երբեմն միանում են հոդակապով։ Հայերենն ունի միայն ա հոդակապը։ Բայց երբ նախորդ բաղադրիչը վերջանում է ի-ով, ի-ն միանում է ա հոդակապին ու դառնում ե՝ գինի+ա+վաճառ-գինեվաճառ։ Այս դեպքում հոդակապը չի չքացել։ Բառը համարվում է հոդակապ ունեցող։
Առաջադրանք
  1. Տրված սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ և կազմիր նախածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.9-ածանց

1. նախադեպ, ապուշ, ստորակարգ, գերձայն, մակբայ, ընդհանուր
2․ ենթակարգ, հակաթույն, ներաշխարհ, անդրադարձ, դերանուն, դժգույն
3․ թերակատար, տրամագիծ, տարագիր, ենթական, ապացույց, վերադարձ
4․ գերխնդիր, բացարձակ, տրամաբանական, փոխարքա, պարականոն, առհավետ

  1. Տրված սյունակներից ընտրիր մեկական  արմատ և վերջածանց և կազմիր վերջածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.
9-ածանց1
1․ գովեստ, աճուկ, վայրի, վերջույթ, կայսրուհի, խոհուն
2․ պատմվածք, օրհնյալ, որբուկ, ծնունդ, ծաղկուն, թափոն
3․ շքեղ, արժանիք, համեղ, ծիծաղկոտ, ավերիչ, ազգություն
4․ հյուսվածք, անկյալ, դանդաղկոտ, ցուցիչ, աղի, հարսնացու
3. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.
հուշարար-հուշ-արմատ, արար-ածանց, վրեժխնդիր-վրեժ, խնդիր-արմատ, որմնասյուն-որմն, սյուն-արմատ, ա-հոդակապ, ներաշխարհ-ներ-ածանց, աշխարհ-արմատ, տարալեզու-տար-ածանց, ա-հոդակապ, լեզու-արմատ, եռաժանի-եռ-արմատ, ժանի-արմատ, հեռաստան-հեռ-արմատ, ա-հոդակապ, ստան-ածանց, թաքուստ-թաք-արմատ, ուստ-ածանց, խոսուն-խոս-արմատ, ուն-ածանց, հարկատու-հարկ-արմատ, ա-հոդակապ, տու-ածանց, հենարան-հեն-արմատ, արան-ածանց, վայրի-վայր-արմատ, ի-ածանց, տուրք-տուր-արմատ, ք-ածանց, ծորակ-ծոր-աևմատ, ք-ածանց։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...