Thursday, October 10, 2019

Հայոց լեզու

Կարդա բանաստեղծությունը։ 
Ավ.Իսահակյան. Արագածին
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։

Ընտրիր գոյականները, որոշիր դրանց թիվը, հոլովը և հոլովումը։
Արագած — հատուկ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում

Ալմաստ-հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում
Վահան — հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում

Թրերի — հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Գագաթներդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում

Բյուրեղ-հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին
Վրան-հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում
Ամպերի — հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Ժայռերդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Արծվի — հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին հոլովում
Բույն — հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում
Լճակներդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Առուներդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Մեջքիդ — հասարակ, տրական, եզակի, ի արտաքին հոլովում
Գոտիներ — հասարակ, ուղղական, հոգնակի, ու արտաքին հոլովում
Աղբյուրներդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Գիշեր ու զօր — հասարակ, ուղղական, եզակի, վա արտաքին հոլովում
Խոսքի — հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին հոլովում
Վտակներդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Փեշերեդ — հասարակ, բացառական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Թիթեռներդ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Ծաղիկներ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Զառ — հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում
Զարմանք — հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում
Երազներեն — հասարակ, բացառական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Թագուհի — հասարակ, ուղղական, եզակի, ու արտաքին հոլովում
Բուրումների — հասարակ, սեռական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Աղբյուր — հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում
Ծաղիկներ — հասարակ, ուղղական, հոգնակի, ի արտաքին հոլովում
Գույնի — հասարակ, սեռական, եզակի, ի արտաքին հոլովում
Անուն — հասարակ, ուղղական, եզակի, վա ներքին հոլովում
Բույր — հասարակ, ուղղական, եզակի, ի արտաքին հոլովում

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...