Գրականություն
Ավ. Իսահակյան. «Երկու արվեստագետ»
- Դուրս գրիր այն բառերը, որոնք անծանոթ են քեզ, գտիր դրանց բացատրությունը բառարանի միջոցով։
ճգնել-ջանալ, աշխատել
կատարելատիպ-կատարյալ
խռնվել-կուտակվել
ոսկեհուռ-ոսկեթել, ոսկեհյուս
գեղահրաշ-չքնաղ
- Գտիր երկու արվեստագետների աշխատանքում տարբերությունները։
Առաջին արվեստագետը կարծում էր, որ նա իր ամբողջ հոգով աշխատել է և ամեն ինչ արել է, որ քանդակը շատ լավը ստացվի։ Իսկ երկրորդ արվեստագետը կարծում էր, որ նա կիսատ է թողել իր աշխատանքը և բայց նրա մոտ չէր ստացվում այն ամբողջացնել։
- Գտիր այն հատվածները, որտեղ երևում է հանրության վերաբերմունքը երկու արվեստագետների աշխատանքի նկատմամբ։ Համեմատիր դրանք։
Առաջի արվեստագետ
Ամբոխը ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել. բացին շղարշները, և արևի ոսկեհուռ սլաքների տակ շողաց շուշանափայլ — մի չքնաղագեղ կույսի անդրի։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Երկրորդ արվեստագետ
Ամբոխը, որ անշշուկ՝ ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել, երբ տեսավ անդրին, մի մարդու պես գետին խոնարհվեց, երկրպագեց և ծովի նման շառաչեց.
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչցում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչցում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
Իմ կարծիքով հանրությանը ավելի դուր էր գալսի երկրորդ արվեստագետի աշխատանքը։
- Արվեստագետ ասածի բնութագիրը՝ ըստ քեզ։
Արվեստագետները ստեղծում են արվեստ։ Իմ կարծիքով ամեն մարդ չէ, որ կարող է լինել արվեստագետ։
- Մեկնաբանիր«Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…» հատվածը։
Նա կարծում էր, որ նա տվել է իր հոգու մի շատ փոքր մասը։
- Էսսե գրիր՝ «Արվեստ և արվեստագետ» թեմայով՝ հենվելով այս պատմվածքի վրա (օրինակներն ու հիմնավորումները բեր այստեղից)։
Արվեստագետները ստեղծում են արվեստ։ Ամեն մարդ չէ, որ կարող է լինել արվեստագետ։ Կան արվեստագետներ, որոնց չի բավականացնում իրենց աշխատանքը, ինչպես այս պատմվածքում էր։ Արվեստագետները չեն կարող իրենց ամբողջ հոգով աշխատել, որովհետև այդ պատկերացումները չեն ավարտվում։ Առաջին արվեստագետի համար իր աշխատանքը շատ լավն էր և նա վերջացրել էր։ Իմ կարծիքով նա իրական ու անկեղծ արվեստագետ չէր։ Երկրորդ արվեստագետին դուր չէր գալիս իր աշխատանքը։ Բայց մարդկանց ավելի շատ դուր եկավ երկրորդի աշխատանքը։
No comments:
Post a Comment