Friday, October 18, 2019

Հայոց լեզու

  1. Կարդա տրված տեքստը.

Երկու փայտահատներ
Երկու փայտահատ վիճաբանում էին, թե իրենցից ով ավելի շատ փայտ կկոտրի առավոտից մինչև ժամը չորսը։
Առավոտից տղամարդիկ բաժանեցին իրենց դիրքերը: Սկզբում աշխատեցին նույն տեմպերով: Բայց մի ժամ հետո նրանցից մեկը լսեց, որ իր հակառակորդը դադարեց կտրել ծառը: Հասկանալով, որ սա իր հնարավորությունն է, առաջին փայտահատը կրկնապատկեց իր ջանքերը:
Անցավ տասը րոպե և առաջին փայտահատը լսեց, որ երկրորդ փայտահատը սկսեց աշխատանքը: Կրկին աշխատում էին նույն տեմպով,երբ հանկարծ առաջին փայտահատը լսեց, որ իր հակառակորդը դադարեցրեց աշխատանքը: Փայտահատը երջանիկ շարունակեց աշխատել՝ արդեն զգալով հաղթանակի համը:
Եվ դա ամբողջ օրը շարունակվեց: Ամեն ժամը մեկ երկրորդ փայտահատը դադարեցնում էր իր աշխատանքը տասը րոպեով, իսկ երկրորդը` շարունակում աշխատել: Երբ ժամանակն անցավ, նա, ով աշխատել էր առանց դադարեցնելու, բացարձակապես համոզված էր, որ հաղթանակն իր գրպանում է:
Պատկերացրեք նրա զարմանքը, երբ պարզեց, որ սխալվում է:
— Ինչպես է սա պատահել,- նա հարցրեց իր հակառակորդին,— ամեն ժամ լսեցի, որ տասը րոպեն մեկ աշխատանքդ դադարեցնում ես: Ինչպես ես կարողացել կոտրել ավելի շատ փայտ, քան ես: Դա անհնար է:
-Իրականում շատ պարզ է, — պատասխանեց մյուսը,-ամեն ժամը մեկ ես դադարեցնում էի աշխատանքս տասը րոպեով: Եվ մինչ դու շարունակում էիր փայտ կոտրել,ես սրում էի իմ կացինը:
  1. Որոշիր նշված գոյականների հոլովը, հոլովումը։

փայտահատ-ուղղական հոլով, ի արտաքին
փայտ-հայցական, ի արտաքին
առավոտից-բացառական հոլով, վա արտաքին
տեմպով-գործիական, ի արտաքին
հաղթանակի-սեռական, ի արտաքին
հակառակորդին-տրական, ի արտաքին


  1. Դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակները։

իրենցից-անձնական դերանուն, բացառական հոլով, հոգնակի, երրորդ դեմք
ով-հարաբերական դերանուն, ուղղական հոլով
իրենց-անձնական դերանուն, սեռական հոլով, հոգնակի, երրորդ դեմք
նույն-ցուցական դերանուն
նրանցից-անձնական դերանուն, բացառական հոլով, հոգնակի, երրորդ դեմք
իր-անձնական դերանուն, սեռական հոլով, եզակի, երրորդ դեմք
սա-ցուցական դերանուն, ուղղական հոլով
դա-ցուցական դերանուն, ուղղական հոլով
ամբողջ-որոշյալ դերանուն, ուղղական հոլով
նա-անձնական դերանուն, ուղղական հոլով, եզակի, երրորդ դեմք
նրա-անձնական դերանուն, սեռական հոլով, եզակի երրորդ դեմք
ինչպես- հարաբերական դերանուն
ամեն-որոշյալ դերանուն, ուղղական հոլով
ես-անձնական դերանուն, ուղղական հոլով, եզակի, առաջին դեմք
դու-անձնական դերանուն, ուղղական հոլով, եզակի, երկրորդ դեմք
իմ-անձնական դերանուն, սեռական հոլով, եզակի, երրորդ դեմք

  1. Դուրս գրիր արշալույս-առավոտ, ախոյան-հակառակորդ, նորից-կրկին, միանգամայն-բացարձակապես, ապշանք-զարմանք բառերի հոմանիշները։

  1. Գտիր ածանցավոր բառերը։ Առանձնացրու արմատներն ու ածանցները։

հակառակորդ-հակառակ+որդ
հնարավորություն-հնարավոր+ություն
հաղթանակ-հաղթ+անակ
ժամանակ-ժամ+անակ
զարմանք-զարմ+անք
անհնար-ան+հնար

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...