Ի մահուանն
Արտաշիսի բազում կոտորածք լինէին ըստ օրինի հեթանոսաց. դժուարի, ասեն, Արտավազդ` ասելով
ցհայրն.
Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս
ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ում
թագաւորեմ:
Բառարան
մինչ - այստեղ` երբ
զերկիրս ամենայն -
այս
ամբողջ երկիրը
ընդ քեզ - քեզ հետ
աւերակացս - այս ավերակներին
Աշխարհաբար
Արտաշեսի մահվան ժամանակ, հեթանոսական սովորությամբ, շատ կոտորածներ էին
լինում. սրա վրա(պատճառով), ասում են, Արտավազդը նեղանում է և ասում է հորը…
Հարցեր և
առաջադրանքներ
Փորձիր գլխի ընկնել, թե զերկիրս
ամենայն բառակապակցությունն ու
աւերակացս բառը բացատրելիս որտեղից է ավելացել այս բառը:
Զերկիրս, աւերակացս վերջում կա ս տառը, որը նշանակում է այս։
Աշխարհաբար դարձրու Արտավազդի խոսքը:
Երբ դու գնացիր
Եվ այս երկիրի ամենը քեզ հետ տարար
Ես այս ավերակներին ինչպես թագավորեմ
Հորն ուղղված այս խոսքի մասին քո վերաբերմունքը շարադրիր.
ա)մեղադրիր Արտավազդին
Արտավազդը չարացել էր և չէր ուզում ոչինչ անել։ Նա մեղադրում էր հորը, որ նա երկիրը շատ վատ վիճակում է հանձնել իրեն։
բ)արդարացրու նրան:
Նա անիմաստ մեղադրում էր հորը և իմ կարծիքով դա արդարացում չունի։
Նա անիմաստ մեղադրում էր հորը և իմ կարծիքով դա արդարացում չունի։
Արտավազդի բնավորության ո՞ր գիծն է երևում այս հատվածում:
ալարկոտություն, չարություն, նախանձություն
ալարկոտություն, չարություն, նախանձություն
Բարձրաձայն կարդա հատվածն այնպես, որ նախորդ հարցի պատասխանդ զգացվի:
***
Վասն որոյ անիծեալ
զնա Արտաշիսի` ասաց այսպէս.
Եթէ դու յորս
հեծցիս
ՅԱզատն ի վեր ի
Մասիս,
Զքեզ կալցին քաջք,
տարցին
ՅԱզատն ի վեր ի
Մասիս.
Անդ կայցես եւ
զլոյս մի տեսցես:
Բառարան
վասն որոյ - որի համար, որի
պատճառով
անիծեալ զնա
Արտաշիսի - Արտաշեսը նրան անիծելով
յորս - որսի
հեծցիս - հեծնես, կհեծնես, պիտի
հեծնես, հեծնելու ես յԱզատն ի վեր ի Մասիս - Ազատ Մասիսն ի վեր(Ազատ Մասսով դեպի
վեր)
կալցին - բռնեն, կբռնեն, պիտի
բռնեն, բռնելու են
քաջք – քաջքերը (քաջք - դևեր,
ոգիներ)
տարցին - տանեն, կտանեն, պիտի
տանեն, տանելու են
անդ – այստեղ
կայցես - մնաս, կմնաս, պիտի
մնաս
զլոյս - լույսը
մի տեսցես - չտեսնես
Հարցեր և
առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
ա) յորս, յԱզատն,
բ) որոյ,
գ) զքեզ, զլոյս:
Աշխարհաբար դարձրու հատվածը: Աշխարհաբար ինչպե՞ս կլինի` յորս հեծցիս բառակապակցությունը:
Անիծեց Արտաշեսը և ասաց նրան
Եթե դու որսի գնաս
Ազատ գետով դեպի Մասիս
Թող քաջերը քեզ բռնեն և տանեն
Ազատն ի վեր դեպի Մասիս
Այնտեղ կմնաս և լույս չես տեսնի
յորս հեծցիս-որսի գնալ
Անիծեց Արտաշեսը և ասաց նրան
Եթե դու որսի գնաս
Ազատ գետով դեպի Մասիս
Թող քաջերը քեզ բռնեն և տանեն
Ազատն ի վեր դեպի Մասիս
Այնտեղ կմնաս և լույս չես տեսնի
յորս հեծցիս-որսի գնալ
Ինչպես ես հասկանում զլոյս մի
տեսցես արտահայտությունը:
զլոյս մի տեսցես-լույս մի տես
զլոյս մի տեսցես-լույս մի տես
Կազմիր նախադասություններ, որոնցում լույս տեսնել - ն ունենա տարբեր
իմաստներ:
Գիրքը լույս տեսավ 2018 թվականին։
Արտավազդը այդպես էլ լույս չտեսավ։
Գիրքը լույս տեսավ 2018 թվականին։
Արտավազդը այդպես էլ լույս չտեսավ։
Կարդա` առանց կրկնելու ՅԱզատն ի
վեր ի Մասիս տողը: Ինչ է փոխվում:
Շատ փոփոխություն չի լինում։ Իմ կարծիքով դա ընդամենը գեղեցիկ լինելու համար է։ Երբ կարդում ես իմաստը նույնն է մնում։
Շատ փոփոխություն չի լինում։ Իմ կարծիքով դա ընդամենը գեղեցիկ լինելու համար է։ Երբ կարդում ես իմաստը նույնն է մնում։
No comments:
Post a Comment