Գրականություն
- Նախորդ դասին գրած շարադրանքների ընթերցում, քննարկում։
- «Ամերիկյան գրականություն» նախագծով Օ’Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի ընթերցում.
Նախապատրաստում.
Կարմրամորթ, ավազակ, փրկագին, երեցփոխ (պատգամավոր) բառերը ինչ սյուժե են հուշում։
Ընթերցանություն.
- Գնահատիր ընկերների ձեռնարկումը։
Նրանք երեխա էին առևանգում և ավելի մանրամասն չգիտեին, թե նա ինչպիսի երեխա է։ Ընտրել էին այնպիսի մեկին, ով հարուստի երեխա էր։
- Գտիր այն հատվածները, որտեղ գործարար ընկերները աստիճանաբար փոխում են պայմանը։
Տղան աղյուսի կտորով մի դիպուկ հարված է հասցնում Բիլլի աչքին։— Սա ծերուկի վրա հավելյալ հինգ հարյուր դոլար կնստի,— ասում է Բիլլը և անիվի վրայով մագլցում դեպի կառքը։
Բիլլն աղիողորմ խնդրում էր ինձ, որ փրկագինը դարձնեմ մեկ ու կես հազար՝ երկու հազարի փոխարեն։
- Բնութագրիր Էսկվայր Էբենեզեր Դորսեթին։
Նա ծեր, բայց նաև իմաստուն մարդ էր։
- Պատմության վերնագիրը փոխիր հայկական մի առածով։
«Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»
- Այդ առածը վերնագիր ունենալով վերլուծական շարադրանք գրիր պատմվածքի շուրջ։
Նրանք շատ տվյալներ չունեին երեխայի մասին։ Այդ երկուսը շատ վախկոտ էին և կտրուկ քայլերից վախենում էին։ Այդ երեխան շատ չարաճճի էր։ Նրանք ուղղակի առևանգումը կազմակերպելուց առաջ պետք է շատ մտածեին։ Ուզում էին գումար վաստակել, բայց վերջում այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն կորցրին իրենց գումարը, այլ նաև չվաստակեցին։
No comments:
Post a Comment