Առաջադրանքներ
- Առաջին առակի կույրին բնութագրիր։
Առաջին առակի կույրը օգտվում էր այն փաստից, որ նա կույր է։ Նա շատ անազնիվ, չար ևխաբեբա մարդ էր։
- Երկրորդ առակի սատանային բնութագրիր
Երկրորդ առակի սատանան ուզում էր մարդկանց հիմարացնելու միջոցով ինչ-որ բաների հասնել։
- Առակներից մեկական դրույթ դուրս բեր. ինչի՞ մասին էր առակներից յուրաքանչյուրը, ի՞նչ է հաղորդում մեզ դրանցով հեղինակը։
Առաջին առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ խղճալ մարդկանց, պետք չէ լինել չար և աչք դնել ուրիշների ունեցվածքի վրա։ Այս առակում կույրը օգտվում էր այն փաստից, որ նա կույր է, որովհետև մարդիկ հավատում էին իրեն։
Երկրորդ առաջկը մեզ սովորեցնում է, որ պետք է սեփական ուժերով հասնել նրան, ինչ կուզենք։ Պետք չէ աչք դնել ուրիշների ունեցվածքի վրա և նախանձել մյուսներին։
- Մտքերդ շարադրիր բարության, ապերախտության մասին։
Շատ լավ է, երբ մարդիկ լինում են բարի։ Բայց բարությունը չպետք է շփոթել թուլության հետ։ Բարի մարդիկ էլ կարող են մի անգամից փոխվել և դառնալ անճանաչելի։ Բայց չափից շատ բարի լինելն էլ է վատ, որովհետև մարդիկ կսկսեն օգտվել այդ բարությունից։
Ապերախտությունը աշխարհում ամենավատ բնավորություններից մեկն է։ Իմ կարծիքով ապերախտ մարդիկ նաև չար են, որովհետև երբ մեկը քեզ լավություն է անում կամ օգնում է և դու դա չես գնահատում, ուրեմն դա արդեն ապերախտության և չարություն նշան է։
- Մտքերդ շարադրիր նաև «ես ամենից ուժեղ եմ» արտահայտության շուրջ։
«Ես ամենից ուժեղ եմ», սա ամենասխալ արտահայտություններից մեկն է, որովհետև ամենաուժեղը լինել անհնար է։ Միշտ էլ կգտնվի մեկը, ով քեզանից ուժեղ է։ Ուժեղ ասվածը կարելի է հասկանալ տարբեր իմաստներով։ Կարող ես լինել ուժեղ խելքով, ֆիզիկապես և այլն։ Բայց ամեն դեպքում, ամենից ուժեղ ասվածը սխալ է։
- Փորձիր բնորոշել երկրորդ առակում բիթլիսցի տղայի գործելաոճը. ինչո՞ւմ է նրա հաջողության գաղտնիքը։
Երկրորդ առակի բիթլիսցին ուղղակի խելացի տղա էր և նա էլ էր հասկանում, որ սատանան փորձում էր խաբել իրեն։
No comments:
Post a Comment