Wednesday, November 6, 2019

ԽՍՀՄ մշակույթը․ Մարտիրոս Սարյան

Սարյանի նկարներից ինձ ամենաշատը դուր է գալիս այս նկարը։ Իմ կարծիքով այս նկարը խորհրդանշում է հայկական լեռնաշխարհի և դաշտերի գույնզգույն լինելը։




Հայաստանում ստեղծվել է կերպարվեստի դպրոց և այդ գործում շատ մեծ նշանակություն է ունեցել Մարտիրոս Սարյանը։

Մարտիրոս Սարգսի Սարյանը հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ։ Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝ Ուստիան Ս
արյանի, Սոֆյա Միանսարյանի դիմանկարները, «Ինքնանկարը», «Մայրավանքը» և այլ գործեր: 1901թ. Սարյանն առաջին անգամ եղել է Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902թ.՝ Անիում:

Այդ և հետագա տարիներին ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, նիստուկացն ու մշակույթը, որը մեծապես նպաստել է Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորմանն ու զարգացմանը: Նա ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, բեմանկարչական գործեր, ձևավորել գրքեր: Մեծ եղեռնի ժամանակ Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում», մեկնել է Էջմիածին: Հովհաննես Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և ուրիշների հետ ջանք չի խնայել համաճարակից փրկելու հայ գաղթականներին: Սակայն ծանր տպավորություններից հոգեկան ցնցում ստանալով՝ տեղափոխվել է Թիֆլիս՝ հիվանդանոց: Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է ՀԽՍՀ զինանշանը, 1945-1951թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահը: 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի համար ստեղծած պաննոյի համար արժանացել է Մեծ մրցանակի: Սարյանը մահացել է 1972թ. մայիսի 5-ին:

1 comment:

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...