Իմ սիրած ֆիլմը «Elf»-ն է։ Այն ամերիկյան կատակերգություն է, որը առաջին անգամ ցուցադրվել է 2003թ․-ի նոյեմբերի 7-ին։ Ֆիլմը Սանտայի և մի տղայի մասին է։ Նրան որդեգրել էր Սանտան և ապրում էր Սանտայի հետ։ Նա ապրում էր այնտեղի Էլֆերի պես, բայց նա իր չափերով շատ-շատ մեծ էր մյուսներից։ Հենց այդ ամենի պատճառով ֆիլմը ծիծաղելի էր։ Նա հազիվ էր տեղավորվում այնտեղի տներում։ Բայց նա իմանում է, որ Սանտան իր իրական հայրը չէ և գնում է Նյու Յորք փնտրելու իր կենսաբանական հորը։
Իմ սիրած մուլտֆիլմը «Nightmare Before Christmas »-ն է։ Ֆիլմի թեմաներն են Ամանորը և Հելոուինը։ Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1993թվականի հոկտեմբերի 29-ին։ Այն Ջեք Սքելինգթոնի մասին է, ով ղեկավարում էր այդ «Հելոուին քաղաքը»։ Այդ քաղաքում ապրում էին տարօրինակ տեսքով մարդիկ։ Նրանք պետք է սկսեին պատրաստվել իրենց տոնին։ Բայց Ջեքը հոգնել էր արդեն, որ ամեն տարի նույն բանն էին անում և սկսում է ինչ-որ նոր բան մտածել։ Երբ նա իր մտահղացման մասին ասեց քաղաքացիներին, նրանք չհամաձայնվեցին, որովհետև նրանք իմաստ չէին գտնում Սուրբ Ծննդյան տոնի մեջ։ Ջեքը հանձնարարում է երեք փոքրիկներին, որ նրանք առևանգեն Սանտային։ Քաղաքում կար մի տիկնիկ-աղջիկ, ով սիրահարված էր Ջեքին։ Նա երազ է տեսնում, որ ինչ-որ վատ բան է պատահելու և փորձում է ամեն կերպ Ջեքին վտանգից հեռու պահել։
No comments:
Post a Comment