Tuesday, December 3, 2019

Հայոց լեզու. դեկտեմբեր

Լեզու


1.Լրացրու բաց թողած տառերը

2.Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։

Ներբողել-փառաբանել
Մույթ-հենասյուն
Խոյակ-սյունագլուխ
Պերճանք-շքեղություն
Սուտակ-լալ-թանկագին քար

3.Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Ու-նրբագեղ-նուրբ, շրջապատված-շուրջ
Ը-բարձրաքանդակ-բարձր, որմնաքանդակ-որմն
Է, ե-շինություն-շեն, շինարարություն-շեն
Երկհնչյուն-ժանեկազարդ-ժանյակ, կառուցել-կառույց

4.Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։

Պարզ-քաղաք
Բարդ-նրբագեղ
Ածանցավոր-մայրություն
Բարդածանցավոր-որմնաքանդակ

5.Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։

Դիցուհի-աստվածուհի
Պտղաբերություն-արգսաբերություն
Բոլոր-ամբողջ
Շքեղություն-պերճանք
Փայլփլալ-շողարձակել
Մեծ-խոշոր

6. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Փոքրասիական-ածական, հարաբերական
Մայրության-գոյական, սեռական հոլով, ան արտաքին
Արտեմիսին-գոյական, սեռական, հոլով, ի արտաքին
աստվածուհու-գոյական, տրական, ու արտաքին
Կառուցել-մակբայ, անորոշ դերբայ, ներգործական, պարզ
Որի-հարաբերական դերանուն
Չի եղել-բայ, սահմանական եղանակ, չեզոք, պարզ
Հարյուր քսան-քանակական թվական
Տարի-գոյական, ուղղական, վա արտաքին
Ապշեցնում էր-բայ, սահմանական եղանակ, չեզոք, ածանցավոր
Շրջապատված-դերբայ, հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր


Որոնք-հարաբերական դերանուն
Տաճարով-գոյական, ներգործական, ինարտաքին
Այնտեղ-ցուցական դերանուն
Տեսնելու-դերբայ, ապակատար դերբայ, ներգործական,.պարզ
Տեքստ
Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ. շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիր խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

12.04.2019


Առաջադրանքներ
  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
  2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Ակնապիշ-անթարթ, սևեռուն հայացքով


  1. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն  հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայական  բառերը։

Հանդիսական-2բաց/2փակ վանկ
Հայտարարվեց-3փակ/1բաց վանկ
Մենախոսություն-3բաց/2փակ վանկ
Երևակայական-5բաց/1փակ վանկ

  1. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։
Ոճրագործ-ոճիր
Ջղագրգիռ- ջիղ
Հանդիսական-հանդես

  1. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։

Ավարտ-վերջ
Բառ-խոսք
Թուշ-այտ
Շեղվել-ծռվել
Հանցագործ-ոճրագործ


  1. Բառակազմական վերլուծության ենթարկիր համերգ,սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն բառերը։

Համերգ-համ+երգ-ածանցավոր
Սառնասիրտ-սառն+ա+սիրտ-բարդ
Հանդիսական-հանդես+ական-ածանցավոր
Վերջին-վերջ+ին-ածանցավոր
Մենախոսություն-մեն+ա+խոս+ություն-բարդածանցավոր


Փայլող
Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիշից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։
Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշույնը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։


02.12.2019

Առաջադրանքներ
  1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
  2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Հորձանք-հեղեղ
Թեզանիք-Հագուստի երկար թևք
Մույկ-ոտնաման
Գիրթ-կոպիտ, կտրուկ

  1. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական, թեզանիքներով բառերը։

Մանրազնին-2բաց, 2 փակ վանկ
Կպարտադրի-3 բաց, 1 փակ վանկ
Առօրեական-4 բաց, 1 փակ վանկ
Թեզանիքներով-3 բաց, 2 փակ վանկ

  1. Գտիր 1 բառ-համշտապ, որ ունենա ը-ի, 2 բառ՝ ու-ի-հանդգնի, որոշման, 3 բառ՝ ի-ի Նշան, մտացածի հնչյունափոխություն։


  1. Տեքստում գտիր մակերեսորեն-մանրազնին, լայնախոհ-նեղմիտ, մեղմորեն-խստորեն, դանդաղ-հապշտապ բառերի հականիշները։
  2. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ-կարմիր+ա+մորթ, նեղմիտ-նեղ+միտ, ուխտադրժորեն-ուխտ+ա+դրուժ+որեն, մատուցարան-մատույց+արան բառերը։
  3. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
Մի քանի-անորոշ դերանուն
Լուռ-ածական, որակական
Նայում էր-բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, եզակի, ներգործական, պարզ
Հետո-մակբայ մակբայ
Չէ՛֊վերաբերական, ժխտական
Այսօր-ժամանակի մակբայ
Այդ-ցուցական դերանուն
Ճանաչել-անորոշ դերբայ, ներգործական, պարզ, ե խոնարհում
Իրեն-անձնական դերանուն
Ոչ ոք-ժխտական դերանուն
Չի հանդգնի-բայ, պայմանական եղանակ, չեզոք, պարզ
Որոշմանը-գոյական, եզակի, ան արտաքին, տրական
Հասկանան-բայ, սահմանական եղանակ, չեզոք, պարզ
Ինչ-հարաբերական դերանուն
Այո՛-վերաբերական, հաստատական
Կարշավի-բայ, պայմանական եղանակ, չեզոք, պարզ
Խստորեն-ձևի մակբայ
Պայմանագիրը-գոյական, ուղղական, ի արտաքին
Ուխտադրժորեն-ձևի մակբայ
Համար-կապ, հետադրություն
Երբ-շաղկապ, ստորադասական
Առօրեական-ածական, հարաբերական
Անհեթեթ-ածական, որակական
Մեջ-կապ, հետադրություն
Ճռնչացող-ենթակայական դերբայ, չեզոք, պարզ
Ծխնիներով-գոյական, ներգործական, հոգնակի
Հայտնվեց-բայ, սահմանական եղանակ, անցյալ կառարյալ կրավորական, ածանցավոր
Արծաթե-ածական, հարաբերական
Ընդոստ-ածական, որակական
Տեսնելով-անորոշ դերբայ, ներգործական, ածանցավոր
Հապշտապ-ձևի մակբայ
Երկար-ածական, որակական
Բաճկոնը-գոյական, եզակի, ուղղական

Տեքստ
Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի, հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ՛, այսօր ևեթ այդ ամբարտավան նեղմիտներին կպարտադրի, կստիպի ճանաչել իրեն արքա։  Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը. ժամանակն է՝ այդ թխամորթ բարբարոսները հասկանան՝ ինչ ասել է Կեսար։
Այո՛, և կարշավի, ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ուխտադրժորեն խախտելու համար։
Երբ մտացածին պատկերներն անէացան, առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան՝ Բարդուղիմեոսը՝ արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային՝ նշան արեց, որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ՝ նա հապշտապ հանեց գիշերազգեստը, հագավ երկար թեզանիքներով բաճկոնը, ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...