1. Ինչ նյութեր են թթուները, ինչպես են դասակարգվում:
Թթուները բարդ նյութեր են, որոնք կազմված են ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդներից: Թթուները ըստ ջրածնի ատոմների դասակարգվում են միահիմն և երկհիմն, իսկ ըստ թթվային մնացորդների դասակարգվում են թթվածնավոր և անթթվածնավոր:
2. Որն է հինգերորդ ավելորդ միացությունը:
ա) HF, H2S, HPO3, PH3, HClO3
բ) HCl, HClO, HClO2, HClO3, HClO4
գ) H2CO3, H2SO3, H2SO4, H2SeO3, H2TeO3
դ) H2SO4, H2S, H2Se, H3PO3, H3PO4
3. Հետևյալ պնդումներից որն է ճիշտ:
ա) թթուների մոլեկուլում առկա է ջրածնի միայն մեկ ատոմ
բ) երկհիմն թթվի մոլեկուլն անպայման պետք է ջրածնի երկու ատոմ պարունակի
գ) ցանկացած թթվածնային թթու կարելի է ստանալ համապատասխան օքսիդի և ջրի փոխազդեցությունից
դ) թթվածնային մանցորդը կարող է նաև ջրածնի ատոմ պարունակել
4. Հետևյալ նյութերից որոնք են փոխազդում աղաթթվի հետ:
Ca, CaO, LiOH, Au, N2, Mg, Na2CO3, CaSO3, BaSO4
5. Գրեք հետևյալ թթվային օքսիդներին համապատասխանող թթուների քիմիական բանաձևերը:
CO2 – H2CO3
SO3 – H2SO4
N2O5 – HNO3
No comments:
Post a Comment