Արգիշտի Ա-ն Վանի թագավորության արքա է մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։ Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում: Արգիշտի Ա-ն հիմնեց նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին, որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը։Վեց տարի անց նա հիմնեց քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։
Սարդուրի Բ-ն Վանի թագավորության արքա է մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում։ Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուրնիրարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի, Կումմախայի, Արմեի, Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։
Արգիշտի Ա-ի օրոք նար թագավորթյունն ընդգրկում էր Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք գավառն ընկածբ տարածքը, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև Մելիտեա և Թաբալ երկրները, Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազանը։
Սարդուրի Բ-ի գահակալման ժամանակաշրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառելով Կուլխա երկիրը։

No comments:
Post a Comment