<<Կենդանի օրգանիզմի քիմիան>>
Բովանդակությունը. <<Կենսական տարրեր; Սպիտակուցներ:Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ>>
Ուղղորդող հարցերը`
- Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը
Մակրոտարրեր-Ածխածին- C, ջրածին- H, թթվածին- O, ազոտ- N, ֆոսֆոր- P, ծծումբ- S
Միկրոտարրեր- Երկաթ- Fe, կալցիում- Ca, մագնեզիում- Mg, նատրիում- Na,
կալիում- K, Ֆտոր- F, քլոր- Cl, բրոմ- Br, յոդ- I, ցինկ- Zn, պղինձ- Cu
Ուլտրատարրեր․
1. Ոսկի- Au
2. արծաթ- Ag
- Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը,նրա բաղադրությունը
Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է։ Բջջի մեջ ամենաշատը պարունակում է ջուրը(70%-80%)։ 10%-20% կազմում են սպիտակուցները, 1%-5% ճարպերը, 0,2%-2% ածխաջրեր, 0,2%-2% նուկլեինաթթուներ։
- Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն է»
Սպիտակուցները շատ մեծ դեր ունեն մեր կյանքում և դրա համար էլ գիտնականներն այդպես են ասում։
- Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում
անօրգանական նյութեր-ջուր(H2O), կերակրի աղ(NaCl), կալիումի յոդիդ(KJ)
- Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում
- Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար
Անհրաժեշտ է կենսական միջավայր՝ ջուր, լույս, պարարտանյութեր, մակրոտարրեր և միկրոտարրեր։
- Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉
Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։
Արեգակնային ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։
Ֆոտոսինթեզն արտահայտվում է հետևյալ գումարային հավասարումով.
6CO2+6H2O→C6H12O6+6O2
- Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:
Վիտամինները օգնում են, որ օրգանիզմում ճիշտ նյութափոխանակություն կատարվի։
Լաբորատոր փորձեր՝ օսլայի, գլյուկոզի, սախարոզի հայտնաբերման որակական ռեակցիաները:
Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի բռնիչ:
Աշխատանքի ընթացքը.
Փորձանոթի մեջ լցնրեցինք 1 մլ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,
տեսանք, որ առաջանում է կապտամանուշակագույն գունավորում։
Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխեցինք 0.5 գ տարբեր սննդա-
նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացրեցինք 2-3 մլ թորած ջուր,
թափահարեցինք, ավելացրեցինք 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում
առաջացած գունավորմամբ եզրակացրեցինք սննդանյութերում օսլայի քանակու-
Գունավորման արդյունքները գրանցել աղյուսակում:
Փորձանոթի համաարը՝N | Գունավորում | ||
1.Օսլա, ջուր, լյուգոլի ռեակտիվ | Մուգ կապույտ | ||
2.Բրինձ, ջուր, լյուգոլի ռեակտիվ | Մանուշակագույն | ||
3.հաց, ջուր, լյուգոլի ռեակտիվ Մուգ վարդագույն |
No comments:
Post a Comment