Thursday, February 20, 2020

Ջրածինը, որպես ապագայի վառելանյութ

Ջրածինը կիրառվում է նաև օքսիդներից ﬔտաղների ստացման համար: Այդ եղանակով են
ստանում դժվարահալ ﬔտաղներ վոլֆրամը` W, և մոլիբդենը` Mօ, որոնք օգտագործվում են էլեկտրական լամպերի շիկացման թելիկներ պատրաստելու համար: Ջրածինն օգտագործվում է նաև բուսական յուղերից մարգարին ստանալու համար: Վերջին տարիներին էներգետիկների ուշադրությունը բևեռվել է ջրածնի վրա: Սկսվել են հետազոտություններ չվերականգնվող էներգիայի աղբյուրները` նավթը, գազը և ածուխը, ջրածնով փոխարինելու ուղղությամբ:
Ջրածնային վառելիքն էկոլոգիապես անվտանգ է. այրելիս ﬕայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր և իդեալական վառելանյութ է: 2H2 + O2 = 2H2O + 484 կՋ Ջրածնի այրման ջերմությունը ﬕ քանի անգամ ﬔծ է ցանկացած այլ վառելանյութի այրման ջերմությունից: Ջրածնի ﬔկ գրաﬕ այրուﬕց ստացվում է 120 կՋ ջերմություն, ﬕնչդեռ նույն քանակի բենզինից՝46 կՋ: Մյուս կողﬕց, եթե ջրածնի համար որպես հումք դիտարկենք ջուրը, ապա կհասկանանք, որ ջրածնի պաշարները Երկրի վրա անսպառ են:
Գլխավոր խոչընդոտը վառելիքի մյուս տեսակների հաﬔմատությամբ ջրածնի բարձր ինքնարժեքն է: Ապագայի վառելանյութը էժան ջրածինն է: Աﬔրիկացի գիտնականները սինթեզել են հատուկ ֆերﬔնտ, որի ազդեցությամբ 30% քսիլոզ պարունակող կենսազանգվածից 50oC-ում կարող է անջատվել անհավանական ﬔծ քանակությամբ գերմաքուր ջուր:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...