Թումանյանին ես սիրում եմ, հենց նրա գրելաոճի համար։ Նա այնպես է գրում, որ կարդալը հաճելի է դառնում։ Ես չեմ սիրում, երբ պատմվածքի կամ ինչ-որ ուրիշ բանի մեջ լինում են շատ նկարագրություններ և բնութագրություններ։ Ես կարծում եմ, որ այն շատ է ծանրացնում ստեղծագործությունը։ Թումանյանը իր ստեղծագործություններում շատ չի օգտագործում բնութագրություններ և նկարագրություններ։ «Չարի վերջը» բալլադը նաև վերաբերում է շատ մարդկանց։ Առանձնացնենք աղվեսին, կկվին և ագռավին։ Կկուն նման էր այն մարդկանց, ովքեր հավատում են բոլորին, ազնիվ են և վստահում են մարդկանց։ Աղվեսն այն մարդկանցից էր, ովքեր ուրիշներին խաբելով հասնում են իրենց ուզածին։ Բայց աղվեսն այդ ամենի հետ մեկտեղ նաև շատ շուտ խաբվեց։ Դրա պատճառը նրա ագահությունն էր։ Ագռավը նման էր այն մարդկանց, ովքեր օգնում են մյուսներին և պայքարում են արդարության համար մինչև վերջ։ Պետք չէ լինել կկվի պես միամիտ և աղվեսի պես ագահ։
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment