Մեքենաշինությունը ՀՀ-ում սկսել է զարգանալ 1920 թվականից հետո։ Որպես առաջին նախապայման մշակվեց այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն մեքենաշինական խոշոր միավորումների կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։ Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացումն էր։ Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։ Չորրորդ նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Հայաստան և նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։
Մեքենաշինությունը նախկին ՀԽՍՀ արդյունաբերության առաջատար ճյուղն էր, որին 1987 թվականին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5%-ը ։ Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարիի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Գյումրի՝ Վ. Հեքիմյանի մեխանիկ փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։ 1920-1928 թվականին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավեաիքյան եղբայրների անվան հաստոցաշինական, ավտոնորոգման, էլեկտրամեքենաշինարարական, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շիևարարությունը։ 1928 թվականին հանրապետության մեքենաշինարարական արտադրանքի ծավալը հասել է 1913 թվականի մակարդակին, իսկ 1940 թվականին 15 անգամ գերազանցել այն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմական արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշինական և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշինական արդյունաբերական ճյուղերը։ 1970-85 թվականին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի և այլ գործարաններ։ Այս ձեռնարկությունների որոշ մասը 1990-91 թվականին արդեն վերսկսել է գործել արտադրական կարողությունների 60-80 %-ի չափով։ 1998 թվականին մեքենաշինության արտադրանքի ծավալը կազմել է 1990 թվականի 98,6 %-ը, 1992 թվականին՝ 40,6 %-ը։ Ներկայումս մեքենաշինական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա և մրցունակ է արտաքին շուկաներում

Մեքենաշինությունը կապ ունի մետաղաձուլական արդյունաբերության ճյուղի հետ։ ՀՀ-ում արդյունաբերության այդ ճյուղը գործում է մասամբ, արտադրում են մետաղները և այլն, բայց կոնկերտ մեքենաշինությունը հնարավոր է, որ ապագայում նորից գործի։ Բայց ամբողջ աշխարհում մեքենաշինությունը դեռ շատ երկար կգործի և կունենա շատ մեծ հեռանկար։
Օգտագործված աղբյուրներ՝
ՀՀ մեքենաշիություն և մետաղամշակում
Մեքենաշինություն
Մեքենաշինությունը: Ընդհանուր բնութագիրը
Մեքենաշինություն 1 2 3 4
Օգտագործված աղբյուրներ՝
ՀՀ մեքենաշիություն և մետաղամշակում
Մեքենաշինություն
Մեքենաշինությունը: Ընդհանուր բնութագիրը
Մեքենաշինություն 1 2 3 4
No comments:
Post a Comment