Սալվադոր Դալին ծնվել է 1904 թվականի մայիսի 11-ոսւ
ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի Ֆիգուերաս քաղաքում։ Դեռ մանկուց Սալվադորը տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։ Իր առաջին նկարը նա նկարել է տասը տարեկան հասակում։ 1921 թվականին ընդունվել է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Նկարը, որ ներկայացրել էր ընդունվելու համար, չի ընդունվում փոքր լինելու պատճառով, բայց շատ բարձր է գնահատվում մասնագետների կողմից։Եվ նրանք Դալիին տալիս են երեք օր նոր նկար ներկայացնելու համար, բայց Սալվադորը ներկայացնում է նախորդից ավելի փոքր նկար։ Այդուհանդերձ, բացառության կարգով, բացառիկ վարպետության համար Սալվադորին ընդունում են ակադեմիա։ Մադրիդում ուսանելը ազդում է նրա սկզբնական մասնագիտական ժամանակաշրջանում կատարած նկարների վրա, դրանք եղել են զուտ ակադեմիական ոճի մեջ։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և Լուիս Բունյուելի հետ։
Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1925 թվականի նոյեմբերին Բարսելոնա քաղաքում։ Այդ տարիներին նա նկարում էր միայն ծովանկարներ։ 1926 թվականին նրան հեռացնում են ակադեմիայից վատ վարքի պատճառով։ Այդ տարի նա առաջին անգամ գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասսոյի և Բրետոնի հետ և հենց այդ ծանոթությունն է դառնում նրա սյուրռեալիստական ճանապարհ բռնելու սկիզբը։ 1929 թվականից նա լիովին ընկղմված էր այդ ոճի մեջ։ Հենց այդ տարիներին Դալին ծանոթանում և ամուսնանում է Գալա Էլյուառի հետ, որը Դալիի հետագա կյանքի մեծագույն ներշնչանքն է դառնում։
Նրա նկարներից ինձ դուր եկավ այս նկարը։
Իմ կարծիքով այն նշանակում է, որ ժամանակը կանգուն չէ, այն գնում է և պետք է ժամանակը ճիշտ օգտագործել։
No comments:
Post a Comment