Tuesday, March 17, 2020

Կորոնավիրուս և ախտանշաններ

Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել:
Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում։

Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը: Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ չի ներկայացնում, որի պատճառով հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ միջազգային դրություն չի հայտարարվում:
Հունվարի 30-ին ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում, որն ունի միջազգային նշանակություն: Փետրվարի 9-ի դրությամբ 28 երկրներում հաստատվել է 40 151 վարակակիր և 906 մահ։ Վարակման դեպքերի և մահվան ճնշող մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում։
Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիա:
Ախտանշաններ
Կորոնավիրուսի ախտանիշները նման են թոքաբորբի կամ ծանր սուր շնչառական համախտանիշի ախտանիշներին։
  • Գիտակցության կորուստ
  • Չոր, անարդյունավետ հազ
  • Ջերմություն
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...