Վիրուսները կարող են նաև օգտակար լինել, գոյություն ունեն վիրուսներ, որոնք վարակում են մարդու օրգանիզմի վնասակար մի շարք բակտերիաների՝ ոչ մի կերպ չվնասելով հենց մարդուն: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները, որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ` Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment