Friday, May 15, 2020

«Մետաղներ»

Անչափ գեղեցիկ մետաղներ ...

Մետաղների․

1)ընդհանուր բնութագիրը

Մետաղը առանձնահատուկ մետաղների հատկությունների տարրերի մի խումբ է, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։

2)բնության մեջ տարածվածությունը

Մետաղների մեծ մասը հանդիպում է բնության մեջ միացությունների և հանքաքարերի ձևով։ Նրանք կազմում են օքսիդներսուլֆիդներկարբոնատներ և այլ քիմիական միացություններ։

3)ֆիզիկական հատկությունները

Բոլոր մետաղները սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն: Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից 3410о С միջակայքում։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը բարձր է, սակայն որոշ «նորմալ» մետաղները, ինչպիսիք են օրինակ անագնգալիումը ու կապարը, կարելի է հալեցնել հասարակ էլեկտրական կամ գազային վառարանի վրա։

4)քիմիական հատկությունները

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ, այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ։ 

5)ստացման եղանակները

Մետաղները հաճախ հողից ստացվում են հանքային արդյունաբերության միջոցով։ Հանքաքարերի գտնվելու վայրը պարզելու համար օգտագործվում են հատուկ հետազոտական մեթոդներ, որոնց մեջ է մտնում հանքաքարերի հանքատեղերի հետախուզությունը։ Հանքատեղերը, որպես կանոն, բաժանվում են քարահանքերի, որտեղ հանույթը կատարվում է բնահողի դուրսբերումով, որն ուղեկցվում է ծանր տեխնիկայով, ինչպես նաև՝ ստորգետնյա հանքահորերի:

6)կիրառման բնագավառները։

Հրամետաղագործության մեջ հրաքարից մետաղի հումքի փոխակերպման համար կիրառվում է բարձր ջերմաստիճանը, հիդրոմետաղագործության մեջ նույն նպատակներով օգտածործվում է ջրային քիմիան: Կիրառված մեթոդը կախված է մետաղի տեսակից և աղտոտվածության տիպից։

«Ընտանեկան դպրոցի հարցեր»


*Ո՞ր 7 մետաղներն են հայտնի եղել մարդկությանը դեռ հին դարերից…

Երկաթը, ոսկին, արծաթը, պղինձը, ալյումինը, անագը և կապար:

*Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին…

Բոլոր մետաղները ունեն մետաղական փայլ, լավ էլեկտրահաղորդականություն, հեշտ մեխանիկական մշակման հնարավորություն, բարձր խտություն, հալման բարձր ջերմաստիճան, բարձր ջերմահաղորդականություն, ռեակցիաներում հիմնականում հանդիսանում են վերականգնողներ:

*Ո՞ր մետաղն է ամենաշատը տարածված Երկրագնդում…

Երկրագնդում ամենաշատը տարածված է այլումինը:

*Ո՞ր մետաղներն են կոչվում «ազնիվ».ինչու՞…

Ազնիվ մետաղները թանկարժեք մետաղներ են, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները:

*Ո՞ր մետաղն է ամենաշատը կիրառվում…

Ամենաշատը կիրառվում են երկաթն ու պղինձը։


*Երկաթ` Fe

Ուլտրամաքուր երկաթ

Երկաթ, քիմիական նշանը՝ Fe։ Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։ Երկաթը արծաթափայլ, սպիտակ, պինդ մետաղ է, խտությունը 7,87 գ/սմ3 է, հալման ջերմաստիճանը՝ 1539 °C։ Շնորհիվ ատոմում առկա չզույգված շատ էլեկտրոնների՝ երկաթն ունի պարամագնիսական հատկություն. ձգվում է մագնիսի կողմից։ Այդ մետաղին բնորոշ են արագ մագնիսանալու և ապամագնիսանալու հատկությունները, ինչը հնարավորություն է տալիս երկաթը լայնորեն օգտագործելու էլեկտրատեխնիկայում և էլեկտրոնային սարքերում։ Չափազանց մաքուր երկաթը բավականին կայուն է օդի թթվածնի նկատմամբ, սակայն սովորական մետաղը  օդում աստիճանաբար ենթարկվում է կերամշակման, մանավանդ խոնավության առկայությամբ։ Ջրի հետ փոխազդում է միայն շատ բարձր ջերմաստիճաններում։ Երկաթը սովորական թթուներից անջատում է ջրածին՝ առաջացնելով երկվալենտ երկաթի աղ։ Ջրածնի հետ երկաթը չի փոխազդում։ Հալոգենների հետ օքսիդանում է մինչև +3 օքսիդացման աստիճան։ Բնական երկաթը ունի չորսը կայուն իզոտոպներ։ Հայտնի է ավելի քան 20 անկայուն երկաթի իզոտոպներ հետևյալ զանգվածային թվերով 45-ից 72, որոնցից առավել կայուն է 60Fe իզոտոպը։ Արդյունաբերությունում երկաթը ստանում են երկաթի հանքաքարից հիմնականում հեմատիտից և մագնիտից։ Գոյություն ունեն տարբեր որակական եղանակներ երկաթը հանքաքարից ստանալու համար։ Առավել տարածված եղանակներից է, երբ երկաթը ստանում են բացառապես հրամետաղարտադրական եղանակով՝ դոմնային վառարանում։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...