Monday, September 21, 2020

Հայոց լեզու․ 18․09․2020

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։

Այս տեքստում խոսվում է 5 լեզվի մասին։

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։

Հին հայերենում առաջ բառը նշանակել է դեպի աջ։ 

  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

մտածելու-ի→ը
նշանակեց-իը
ընկալման-ու սղվել է

  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

սովորական-անսովոր
ծանոթ-անծանոթ
ձախորդ-հաջողակ
ճիշտ-սխալ

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

քայլեր-քայլ+եր
նախնիներ-նախնի+ներ
լեզուներ-լեզու+ներ
իմաստներ-իմաստ+ներ
գործեր-գործ+եր
արտահայտություններ-արտահայտություն+ներ
բառեր-բառ+եր

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

վայրկյան-ի արտաքին հոլովում
նախնի-ու արտաքին հոլովում
հրաման-ի արտաքին հոլովում
հաջողություն-ա ներքին հոլովում

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...